Բաժիններ՝

Gerald R. Ford ավիակրի նորոգումը կարող է տևել մեկ տարի. CNN

Ամերիկյան USS Gerald R. Ford ավիակրի նորոգումը կարող է ձգվել մեկ տարի, քանի որ Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում նավը վնասվել է ավելի լուրջ, քան նախկինում ընդունվել էր։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Ինչպես նշվել է, մարտին ավիակրի վրա բռնկված հրդեհը եղել է ավելի լուրջ և կործանարար, քան պնդվում էր ռազմածովային ուժերի պաշտոնական հայտարարությունում։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի տվյալներով՝ ավիակրի հրդեհաշիջման համակարգը չի գործել, և կրակի դեմ ստիպված են եղել պայքարել հենց նավաստիները։ Հրդեհը հաջողվել է մարել միայն 30 ժամ անց։ «Ես իսկապես մտածում էի, որ մենք կկորցնենք նավը», – CNN-ին ասել է նավաստիներից մեկը։

CNN-ը հիշեցրել է, որ ևս մեկ խնդիր է դարձել ավիակրի կոյուղու համակարգի խափանումը։

USS Gerald R. Ford-ը մայիսին վերադարձել է Նորֆոլքի բազա (Վիրջինիա նահանգ)՝ ծովում անցկացնելով ռեկորդային 11 ամիս։ Այդ ընթացքում նավը Եվրոպայից տեղափոխվել է Կարիբյան տարածաշրջան՝ Վենեսուելայում գործողության համար, որից հետո ուղարկվել է Մերձավոր Արևելք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930