Բաժիններ՝

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

Ծովային անօդաչուն, որը հայտնաբերվել է Ռումինիայի Կոնստանցայի քաղաքացիական նավահանգստի ջրատարածքում, ինքնաբերաբար պայթել է. զոհեր չկան: Այդ մասին հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այսօր՝ հունիսի 5-ի առավոտյան, Կոնստանցայի քաղաքացիական նավահանգստում մոտավորապես ժամը 10:30-ին (Երևանի ժամանակով 11:30-ին) Ռումինիայի Ծովում կյանքերի փրկության գործակալության կենտրոնակայանից ոչ հեռու հայտնաբերված ծովային անօդաչուն պայթել է, զոհեր չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ռազմական գերատեսչությունը չի նշել անօդաչուի ծագումը, սակայն հայտնել է, որ այն «ռումինական բանակի տեխնիկայի մաս չի կազմում և գործի չի դրվել զորավարժություններում, որոնք Պաշտպանության նախարարությունը վերջերս կազմակերպել է Սևծովյան տարածաշրջանում»։

Ըստ գերատեսչության՝ ծովային անօդաչուն «դասվում է անօդաչու սարքերի տեսակին, որոնք կիրառվում են Ուկրաինայի պատերազմում»։

Պատահարի վայրը շրջափակվել է Ռումինիայի տեղեկատվության ծառայության (պետ​​անվտանգության), Ափամերձ պահպանության և Պաշտպանության նախարարության ուժերով։ Անօդաչուի բեկորներն ուսումնասիրվում են, Կոնստանցայի դատարանի դատախազությունը հետաքննություն է վարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930