Բաժիններ՝

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Ուկրաինայի ռազմածովային ուժերից հաստատել են, որ Ռումինիայի նավահանգստում ուկրաինական անօդաչու նավակ է պայթել՝ ռուսական համակարգերի կողմից ճնշման պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սևծովյան օպերատիվ գոտում առաջադրանքներ կատարելիս Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու նավակներից մեկը կորցրել է կառավարումը թշնամու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության պատճառով և հայտնվել Ռումինիայի ափերի մոտ», – ասվում է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։

Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ծովային անօդաչուն հայտնաբերվել է Կոնստանցայի նավահանգստում առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում։ Այն պայթել է առավոտյան ժամը 10:30-ին։ Վիրավորներ կամ ավերածություններ չեն եղել։

Գերատեսչությունը նշել էր, որ անօդաչու նավակը նման է Ուկրաինայում պատերազմի ժամանակ օգտագործվող նավակներին, բայց չի նշել, թե որ կողմն է այն օգտագործում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930