Մենք Ձեզ կտանք բարեկեցիկ և ուժեղ Հայաստան. Սամվել և Նարեկ Կարապետյանների հատուկ ուղերձը
Նարեկ և Սամվել Կարապետյանները հանդես են եկել հատուկ ուղերձով:
«Այսօր ժամանակն է եկել, որ մենք իրականացնենք մեր ամենավերջին խոստումը: Այս խոստման մասին մենք ուզում էինք ձեզ տեղեկացնել ամենավերջում, որովհետև դա ամենահետաքրքիրն է աղքատության հաղթահարման համար:
Հայաստանում ոչ մի աղքատ ընտանիք չի՛ վճարելու էլեկտրականության գումարը, չի՛ վճարելու ջրի գումարը: Դրա դիմաց այդ վճարումներն անելու է Աղքատության հաղթահարման հիմնադրամը, որտեղ ներդրում են կատարելու մեր գործընկերները՝ Սփյուռքի հայությունը»,-ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Վերջինս նշեց՝ այդ քայլով վերջանականապես հաղթահարվելու է ամենադժվարին խնդիրը՝ աղքատությունը, և մարդիկ ստիպված չեն լինելու իրենց վերջին գումարը տալ էլեկտրականության և ջրի համար:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ազգային բարերար Սամվել Կարապետյանն էլ նշեց՝ ինքը երաշխավորում է այս և բոլոր այն ծրագրերը, որոն ներկայացրել են այս ամիսների ընթացքում:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին՝ այս ամիսների ընթացքում մեզ աջակցելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել տասնյակ հազարավոր մեր ժողովրդին, ովքեր հավաքվել էին Հանրապետության հրապարակում և պայքարում են այս չարիքի իշխանությունը մեր երկրի գլխից հեռացնելու համար:
Մեր ժողովրդին կոչ եմ անում՝ տվե՛ք մեզ այդ 5 րոպեն ընտրատեղամասում, մենք ձեզ կտանք բարեկեցիք կյանք և ուժեղ Հայաստան»,-ասաց Սամվել Կարապետյանը:
Քվեարկե՛ք համար 3-ին:
Դու արժանի ես փոփոխության…»։



