Բաժիններ՝

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Ռուսաստանն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում «Նատրա» և «Ցիրկոն» նավերի վրա գրոհների և դրանց հետևանքով Ադրբեջանի 5 քաղաքացու մահվան համար և նշել, որ սերտ կապի մեջ է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան և երկրի արտաքին գործերի նախարարության հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միջադեպի հանգամանքները պարզվում են։ Ըստ առկա տեղեկությունների՝ նավերը հարձակման են ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից», – նշված է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Գերատեսչությունը նշում է, որ Ռուսաստանի իրազեկ մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունիսի 5-ի վաղ առավոտյան Ազովի ծովում գրոհի են ենթարկվել «Նատրա» և «Ցիրկոն» ջերմանավերը, որոնք Թուրքիայից դեպի Դոնի Ռոստովի նավահանգիստ էին ընթանում համապատասխանաբար Բելիզի և Պալաուի դրոշների ներքո։ Երկու նավի վրա էլ կան զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ։

«Մենք սերտ կապի մեջ ենք Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ», – հավելել է դիվանագետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930