«Ադրբեջանը հիմա վերապրում է այն իրողությունը, որը կար մեզ մոտ Արցախյան առաջին պատերազմից հետո: Պատերազմում հաղթել են, բայց էյֆորիան արդեն սառում է, և ի հայտ են գալիս բոլոր սոցիալական ու տնտեսական խնդիրները: Երկրի ներսում գրանցվում է պատերազմի մասնակիցների ինքնասպանությունների կտրուկ աճ, կամաց-կամաց սկսում է զարգանալ սոցիալական բողոքը: Ալիևը, իհարկե, փորձում է ֆինանսական միջոցներով հարցը լուծել, պետական բյուջեն աննախադեպ սոցիալական ծախսեր է նախատեսել, բայց կան սոցիալական բողոքի մեծ ռիսկեր, այդ թվում՝ փախստականների խնդիրը»:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարցի առնչությամբ ասաց, որ իրականում հայ ռազմագերիների խնդիրն Ադրբեջանն այնքան է քաղաքականացրել և վերածել քաղաքական առևտրի, որ իր կարծիքով՝ քաղաքական տարբեր պայմանավորվածությունների արդյունքում հնարավոր կլինի հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ այսօր պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։
«Բաքվի բռնապետը պատրվակ է փնտրում պատերազմ սկսելու համար: Եթե դա իրականություն է, իսկ ես կարծում եմ, որ իրականություն է, ապա ի՞նչ պետք է անի պետությունը կառավարող վերնախավը, եթե դա պետություն է՝ պատրաստվի պատերազմի, որովհետև եթե խոսքը գնում է պատրվակի մասին, այդ պատրվակը վաղ թե ուշ կգտնվի»,- այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահի քաղաքականությունից:
Ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, Ալիևը, նշելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ քննարկումները, նաև ընդգծել է առաջիկա օրերին ԵՄ-ի հետ ստորագրվող կարևոր փաստաթղթի մասին, որն առնչվում է էներգետիկ անվտանգությանը:
«Հայկական ալիքը» գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հուլիսի 14-ին հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ՝ ցանկացած պետություն ուզում է ունենալ արտաքին հետախուզական հզոր ծառայություն, և դա նորմալ է, սակայն ամբողջ հարցն այն է, թե որքանո՞վ է նպատակահարմար այս փուլում նման գործընթաց սկսել, և ամենակարևորը՝ ովքե՞ր են զբաղվելու այդ ծառայության ստեղծման գործով:
Երասխահունցին ասում է. «Պարոն վարչապետ, դուք մեզ դժոխքից եք փրկել», համագյուղացիներից էլ լսվում են ծափահարություններ։ Հայ ժողովրդի մի զգալի մասն ասում է լրիվ հակառակը՝ «դու մեզ դժոխքի մեջ գցեցիր»։