Ռուսներին նավթն ու գազը չեն հետաքրքրում. ուզում է՝ Հայաստան լինի, որ Ադրբեջանն ու Թուրքիան չմիանան. այստեղ խաչմերուկ չկա. Հրանտ Բագրատյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում, 168.am-ի եթերում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը մանրամասն քարտեզի վրա բացատրել է, թե ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկը», ում շահերին է այն ծառայելու, ինչ վտանգների առաջ է կանգնեցնելու Հայաստանը:
«Այստեղ խաչմերուկ չկա. Հայաստանը դառնալու է անկլավ»,- ասել է Հրանտ Բագրատյանը:
Վերջինս նաև հավելել է՝ Ռուսաստանին նավթն ու գազը չեն հետաքրքրում, նրան հետաքրքրում է, որ այս տարածաշրջանում լինի Հայաստան պետությունը, որ Թուրքիան և Ադրբեջանը չմիանան իրար:
«Իրականության մեջ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկով» 2 միջանցք է անցնում։ Այդ ճանապարհները եղել են։ Փչել են, անունը դրել խաչմերուկ։ Այստեղ խաչմերուկ չկա։ Սա Արևելքից Արևմուտք ճանապարհ է։ Այդ «Խաղաղության խաչմերուկի» պատվիրատուն Ադրբեջանն ու Արևմուտքն են։ Հերթական դավաճանությունն է։ Սա նշանակում է՝ վերացնել Սյունիքի մարզը, մասնատել ու խաղաղ գրավել Հայաստանը»,- ասել է Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: