Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է: Ինչպես երեկ տեղեկացանք՝ այս հանգամանքն ամենևին չի խոչընդոտում Հայաստանի իշխանություններին՝ չշեղվելու Թուրքիայի հետ նորմալիզացիայի գործընթացից. ասես ոչինչ էլ չի եղել: Ավելին՝ ՀՀ արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:
168.am-ը իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանին հարցրեց՝ ըստ իրեն՝ ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ Միջազգային իրավական համագործակցության թիմն այս պայմաններում, հատկապես երեկ արված այն հայտարարության համատեքստում, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը: Ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը: