Ուկրաինայի ԱԳՆ-ն արդբեջանական խոսույթով դատապարտել է Արցախի նախագահի ընտրությունները
Մինչ Աննա Հակոբյանը ի հեճուկս Ռուսաստանի Կիևում Զելենսկու, նրա տիկնոջ, տարբեր պաշտոնյաների, ուկրաինացի և հայ թիկնապահների հետ լուսանկարվում էր՝ իր և ամուսնու կողմից մեսիջներ ուղարկում Պուտինին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդդեմ Արցախի նախագահի ընտրությունների:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է, «այսպես կոչված, «նախագահական ընտրությունները»», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքում։
«Այս, այսպես կոչված, «նախագահական ընտրությունների» անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, և դրանց արդյունքներն առ ոչինչ են։
Ուկրաինան ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորման օգտին»,- ասված է հայտարարության մեջ։



