Նա հիշեցրեց իշխանությունների հետ սերտ փոխկապակցված քարոզիչների ասածները, թե Փաշինյանը ՀՀ միակ առաջնորդն է, որ ունի ԱՄՆ նախագահի WhatsApp-ի համարը, և հարցադրում կատարեց՝ եթե Փաշինյանն ունի Թրամփի WhatsApp-ի համարը, այդ ո՞նց է գրանցված, որ անընդհատ ստիպված է մոտենալ և հիշեցնել, թե ինքն ով է:
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են Ադրբեջանում պահվող հայերի խնդրի շուրջ, և, որ առավելագույն ջանքեր են գործադրում կոնկրետ արդյունքներ ունենալու համար:
Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով՝ պետք է լինի նաև մեկ ասպետ, ով կառաջնորդի այն մարդկանց, ովքեր չեն ընդունում Նիկոլ Փաշինյանին։
Այսօր Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում փորձում էր համոզել, թե իր կողմից Առաքելական եկեղեցու վրա որևէ հարձակում չկա՝ ասելով, թե եկեղեցու փաստաթղթերից որևէ մեկում գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձն ու եկեղեցին նույնական են։
Այսօր Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանն առաջ ընկավ Կառավարության անդամներից և որոշեց ճեպազրույց տալ լրագրողներին։
Երեկ իրավապահ մարմինները բերման են ենթարկել միանգամից մեկ տասնյակից ավելի հոգևորականների՝ եպիսկոպոսի, քահանաների, ինչպես նաև աշխարհիկ անձանց: Նրանց թվում կան ձերբակալվածներ, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդը: Մի մասին կարող են առաջիկայում կալանավորել:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «APRI-Հայաստան» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
«Ադրբեջանը մի կողմից է սպանում, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը»՝ իր պահանջները ներկայացնելով, մյուս կողմից էլ՝ Թրամփը, որի օրակարգում Հայաստանը չկա։ Նրանք տեսնում են, որ «խաղաղության օրակարգի» հիմքերն իրենց աչքի առաջ խարխլվում են, փլուզում, ուստի որոշել են խոստովանել, որ խաղաղությունը երաշխավորված չէ։
Օրինակ, 2 տարի հետո, երբ ԱՄՆ նախագահը փոխվի, իսկ ԱՄՆ-ում նախագահը փոխվում է, և Ադրբեջանը գնա ռիսկային քայլերի, ի՞նչ է անելու Փաշինյանը, նորից գնալու է ու միջազգային խաղացողներին ասի՝ կներեք, նորից էսկալացիայի վտանգ կա՞, միջազգային հարաբերություններում այսպես չեն աշխատում։ Խաղաղությունը զորեղ երևույթ է, եթե այդ տերմինն օգտագործում է, պետք է դրա խորքային բովանդակության առումով լուրջ փոփոխություններ լինեն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է։
«Վոլնորթը» ներկայացրել է բովանդակային հայցադիմում, որում հստակ արձանագրել է հայ-կիպրական երկկողմանի ներդրումների պաշտպանության պայմանագրի մի շարք խախտումներ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Վոլնորթ Լիմիթեդ»-ի կողմից Հայաստանին ներկայացված փոխհատուցման պահանջին՝ նշեց Walnort Finance Ltd․-ի իրավաբանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Նիկոլ Փաշինյանն օրեր շարունակ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է տարածում, որոնցում իր սերն է արտահայտում առ հայ հանրություն՝ նրանց «սրտիկներ, պաչիկներ» ուղարկելով։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանն է։
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու, ք․գ․թ․ Գևորգ Ղուկասյանը 168ТV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ բուն պրոցեսին նախորդել էր 87 կոնգրեսականների կոչը, որը հնարավոր է դարձել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ամիսներ տևած աշխատանքի արդյունքում․
«Մինչև այսօր ես չեմ տեսել, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային որևէ ամբիոնից բարձրացնի արցախահայերի հարցը, նույնիսկ գերիների խնդրի մասին չեն խոսում։ Առհասարակ մտածում եմ, որ այս մարդու մատն է խառը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն այսօր Բաքվի բանտում են»,- շեշտեց Արտակ Մկրտչյանը։
Հիփոթեքային վարկերի տոկոսները փոխհատուցելու համար այս տարի կառավարությունը պատրաստվում է պետական բյուջեից ահռելի գումարներ հատկացնել։
Երբ Տիգրան Ավինյանը գնում է աղբավայր, դա որևէ բան չի կարող փոխել։ Չեմ զարմանա, որ նա աղբավայրից հայտարարի՝ «հրդեհ չի եղել, սա ընդդիմադիրների վառ երևակայությունն է»։
Սա ցույց է տալիս, որ նրանց պատկերացման մեջ Սյունիքի ճանապարհը պարզապես տրանսպորտային երթուղի չէ, այլ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ուղիղ, վերահսկելի, ու, ըստ էության, սուվերենությունից ազատ միջանցք։
2025 թվականի հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը գնացել էր ՀՀ քննչական կոմիտե, որտեղ, մասնավորապես, հայտարարել է. «Պետական դավաճանության բազմաթիվ դեպքեր ենք բացահայտում:
Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության մասին խոսել է 2020 թվականի հունվարին Կապանում՝ ասուլիսի ժամանակ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանն է։
Հովհանավանքում նախօրեին միջադեպ է եղել․ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ եկեղեցում ժամանակավոր ծառայության եկած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի մուտքը ոստիկանական զորքերով է եղել, ասում են՝ Մայր Աթոռի դեմ ըմբոստացած Տեր Արամի նախաձեռնությամբ։
«Վստահ եմ՝ եթե ազնիվ ընտրություններ անցկացվեն, ՔՊ-ն խորհրդարան կանցնի, բայց մեծամասնություն չի լինելու, բայց մենք վստահ չենք, որ անցկացվելու են ազնիվ ու արդար ընտրություններ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը։
Օրերս հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմին առնչվող Քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվելու է ԱԺ առաջին բաժին, և գաղտնի տեղեկություններին հասանելիության թույլտվություն ունեցող պատգամավորները կարող են ծանոթանալ դրան:
168․am-ն այսօր փոքրիկ հարցախույզով քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ո՞ր խնդիրներն են առաջնային համարում այսօր։
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ «Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ չորրորդ Հանրապետությոնը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա»։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց՝ այո, Իրանն անխուսափելիորեն պատրաստվում է հակաիրանական հարվածներին։ Եվ ակնհայտորեն Ադրբեջանն այդ հարվածի կոնտեքստում ունի առանցքային դերակատարություն։
Ադրբեջանը հերթական անգամ պահանջել է, որպեսզի Հայաստանը փոխի Սահմանադրությունը։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ պահանջները։ Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։
«Մտածելու բան չկա, սա էլ կանցնի, թեպետ մի որոշ մասսա կա, որ կենթարկվի ՔՊ-ի նախագծի այդ կետերին, սուս արած կնստի ու լուռ կենթարկվի։ Բայց մարդկանց մեծ մասը կասի՝ հերն էլ անիծած, մեկ է՝ ռևանշ լինելու է, որովհետև սա ո՛չ իշխանությունից է կախված, ո՛չ մեզանից, ո՛չ էլ դիմացինից, սա տիեզերական պարգև է։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է հրավիրել, որտեղ անդրադարձավ վաշինգտոնյան փաստաթղթերին՝ նշելով, որ դրանից Հայաստանի օգուտը 0-ական է: