Արսեն Ղուկասյանի դեմ հետապնդումը համապատասխանում է խղճի բանտարկյալի և քաղաքական բանտարկյալի սահմանումներին. ՔԻՀԿ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հոկտեմբերի 7-ին մեկ ամսով կալանավորված Արսեն Ղուկասյանին վերագրվող մեղադրանքին ու ազատազրկման հանգամանքին:

«44-օրյա պատերազմի ընթացքում զոհված կամավոր Արման Ղուկասյանի եղբայր և անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանն անհայտ կորած այլ անձանց հարազատների հետ ավելի քան 4 տարի պետական մարմիններից պահանջում է քայլեր անել անհետ կորած և բռնի անհետացած իրենց հարազատների ճակատագիրը պարզելու համար։

Ա․ Ղուկասյանին ներկայացված մեղադրանքից ու միջադեպի համատեքստից բխում է, որ նրան ազատությունից զրկելը կրում է պատժելու նպատակ՝ պայմանավորված իր հանրային ակտիվության հետ։ Արսեն Ղուկասյանի դեմ հետապնդումը ամբողջությամբ համապատասխանում է խղճի բանտարկյալի (ըստ «Ամնեսթի Ինթերնեյշնլ» կազմակերպության) և քաղաքական բանտարկյալի (ըստ ԵԽԽՎ 1900 բանաձևի) սահմանումներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Մանրամասները՝ հղումով

 

Տեսանյութեր

Լրահոս