Չէիք ուզում՝ գրեիք Շուռնուխից այն կողմ ոչ թե Ադրբեջանն է, այլ Շվեյցարիան. Վահագն Ալեքսանյան։
Արթուր Խաչատրյանը Վաչե Տերտերյանին կուղարկի Փաշինյանի ասածները՝ վարչատաածքային բաժանման մասին օրենքով սահմաներ որոշելու մասին։
Ես միչև այժմ չեմ լսել, որ ասեն՝ արտաքին սահմանները վարչատարածքային բաժանմամբ են որոշվելու. Վաչե Տերտերյան:
Սյունիքում Ադրբեջանը շինարարություն է իրականացնում. ի՞նչ է անում. Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը:
Այն, ինչ կատարվում է այսօր Սյունիքում, ուղիղ սպառնալիք է մեզ համար. Արծվիկ Մինասյան։
Ազգային ժողովի նիստը. ՈւՂԻՂ:
«Ադրբեջանում պահվող գերիներին քարտեզների դիմաց վերադարձնելու վերաբերյալ որևէ հանրայնացված փաստաթուղթ գոյություն չունի, ավելին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը պետք է վերադարձներ մեր բոլոր գերիներին: Դա սակարկման, շանտաժի ենթակա թեմա չէր, առևտուր անելու թեմա չէր, բայց չգիտես ինչու՝ պատերազմի մեկնարկից մեկ տարի անց մենք եկանք այն իրավիճակին, երբ անընդհատ Ադրբեջանին ինչ-որ բաներ ենք առաջարկում, որը մեր պարտավորություններից դուրս է, որպեսզի Ադրբեջանն իր ամրագրված պարտավորությունները կատարի, բայց միևնույն է՝ չենք հաջողում դրանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
«Որպես կանոն՝ կարգապահական պատասխանատվության տիրույթ են բերվում այն դատավորները, ովքեր մինչ այդ կամ այդ վարույթի շրջանակներում քննարկված հանգամանքներով օրվա իշխանության համար հաճելի որոշումներ չեն կայացրել: Առնվազն պետք է անմեղսունակ լինել այս ամենը չհասկանալու համար»,- ասաց նա: Ինչ վերաբերում է քրեական գործերը ձեռքով մակագրելու վերջին ժամանակների պրակտիկային, Րաֆֆի Ասլանյանը պնդում է՝ դա օրենքի կոպտագույն խախտում է, ու դրա վերաբերյալ կան ՄԻԵԴ նախադեպային վճիռներ:
Ես պատերազմի հրձիգ չեմ, հետևաբար, պնդում եմ՝ այո՛, Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ խոսակցություն կարելի է սկսել, բայց դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ հարգում են քո իրավունքը, ոչ թե քեզ ասում՝ ծնկաչոք խաղաղություն աղերսիր, ծնկաչոք խաղաղություն չի լինում։
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ դպրոցի տնօրենի ընտրության 1-ին փուլը, ծնողական խորհուրդը՝ փակ քվեարկությամբ, տնօրեն ընտրեց: Նախքան քվեարկությունը, ինչպես սահմանված է կառավարության հաստատած կարգով, տնօրենի 3 թեկնածուները հանդես եկան ելույթներով, ներկայացրեցին դպրոցի զարգացման իրենց ծրագրերն ու միջոցառումների պլանը:
Հայկական կողմը շտապում է զիջումների, որովհետև պամպերսային վիճակում է գտնվում. Քոչարյան
Անվտանգության տեսանկյունից ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք. Քոչարյան
Ինչո՞ւ պետք է դեմ լինենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը. Քոչարյան
Իրանը նման ընկալում ունի. Քոչարյանը՝ ՀՀ-ի կողմից հակաիրանական գործընթացներ սկսելու կասկածների մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք շարունակելու են փողոցային պայքարը և պայքարի ընթացքում շարունակելո՞ւ են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև՝ ո՞ր ուժերի հետ են համագործակցելու։
Երբեք չհիասթափվել մեր ժողովրդից. մենք մեր մեղքի բաժինը պետք է տեսնենք այստեղ. Ռոբերտ Քոչարյան
Հոկտեմբերի 3-ին Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ և իր հետ տանել բոլոր այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ Նիկոլ Փաշինյանի պարզաբանմամբ՝ «խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում»։ Իսկ այդ քարտեզները հանդիպմանը տանելու պայմանն էլ այն է, որ Ադրբեջանի նախագահն իր հետ տանի Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին:
Ծավալելու ենք փողոցային պայքար. մեր նպատակն այս մարդկանց տուն կամ ուրիշ տեղ ուղարկելն է. Ռոբերտ Քոչարյան
Կապ՝ կա, պլանավորված գործողություններ՝ ոչ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մասին
Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի հետ հարցեր լուծելու տարբերակների մասին
44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին հարցրեց՝ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը ունե՞ն եզրակացություն պատերազմի պարտության վերաբերյալ այն կոնտեքստում, թե արդյո՞ք այդ ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմանները բավարարելուն միտված ընթացք է ունեցել պարտությունը, ու արդյո՞ք ունեն տվյալներ, օրինակ, Հադրութից Շուշի հատվածում պայմանավորվածությունների մասին:
44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հարց տրվեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին՝ արդյոք նա ունի՞ այն հարցի պատասխանը, թե գործող իշխանության ներկայացուցիչներն իրականում ովքեր են, և արդյո՞ք վայելում են Կրեմլի որոշ շրջանակների աջակցությունը: Լրագրողը հնչեցրած հարցում շեշտեց այն հանգամանքը, որ այս իշխանություններն ունեն արևմտյան գործակալների համարում, իսկ դրան զուգահեռ՝ կայացնում են ամենապրոռուսական որոշումները, մասնավորապես՝ ռուսական դրոշի ներքո Սիրիա զորք ուղարկելը կամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ռուսական ընկերության կողմից մասնավորեցումը:
«Ականատես ենք լինում բարձրաստիճան զինվորականների կալանավորումների: Արդյո՞ք պարտության մեղավորներ են փնտրվում, թե՞ գործող իշխանությունն այսպիսով ուշադրություն է շեղում: Եվ գուցե հերթը հասնելու է այդ բարձրաստիճան զինվորականների՞ն»,- 44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում այս հարցն ուղղվեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին:
44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների վերաբերյալ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանից պաշտոնական մակարդակով չեն արձագանքում Ադրբեջանից եկող ծաղրական հայտարություններին և ի՞նչ պետք է անել, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կրկնեց, որ միակ տարբերակն այս իշխանության հեռանալն է:
44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետևանքներին նվիրված մամուլի ասուլիսի մեկնարկին ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ներածական խոսքում անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու թեզին:
Ի՞նչ է լինելու Արցախի վիճակը 3.5 տարի անց. ամեն հայ այս հարցն ամեն օր պետք է տա իրեն. Ռոբերտ Քոչարյան
44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի նախաբանում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ այս մեկ տարվա ընթացքում հանրության մոտ առաջացած հարցերին, որոնք, ըստ Քոչարյանի, չեն ստացել տրամաբանված և ողջամիտ պատասխաններ:
«Ազգային աղետ հայ ժողովրդի համար». այսպես բնորոշեց 44-օրյա պատերազմը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի մեկնարկին: Երկրորդ նախագահի խոսքով՝ ծանր պարտությունը մի շարք հարցեր է առաջացրել, բայց մեկ տարվա ընթացքում հանրությունը չի ստացել այդ հարցերի տրամաբանված կամ ողջամիտ պատասխանները: Նախքան լրագրողների հարցերին պատասխանելը՝ Երկրորդ նախագահն իր ներածական խոսքում 44-օրյա պատերազմին առնչվող մի քանի հարցի անդրադարձավ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Իրանի անհանգստությունը, արտաքին ոչ միաբևեռ ուժերի հանդուրժողականությունը և ակնկալիքները՝ ըստ Սերժ Սարգսյանի