Ալիևը Բերձորում է, Փաշինյանը՝ Նյու Յորքում. նա փախել է Հայաստանից. Էդգար Ղազարյան

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը կասկածներ ունի, որ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք մեկնելով՝ իրականում փախել է երկրից:

«Նիկոլ Փաշինյանը վերջին երկու տարում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին հեռավար է մասնակցել, և եթե 2020թ. դա կարող էր պատճառաբանվել քովիդի հանգամանքով, ապա 2021թ. եղել են բազմաթիվ պետությունների ղեկավարներ, որոնք այցելել են Նյու Յորք և մասնակցել են ֆիզիկապես: Նա չի գնացել և միայն տեսաուղերձով է մասնակցել: Եվ հիմա, երբ պետությունը, ըստ իրենց պաշտոնական տվյալների՝ գտնվում է նախապատերազմյան շրջանում, նա մեկնում է Նյու Յորք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք մեկնելու վերաբերյալ հաղորդագրությունը տարածվեց միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը լքել էր Հայաստանը.

«Եթե մինչ այդ նույնիսկ 1-2 օր առաջ էին տեղադրվում պաշտոնական հաղորդագրություններ, որ պլանավորվում է այցելություն, նույնիսկ նշում էին, որ հանդիպումներ են նախատեսվում այս կամ այն պաշտոնյաների և գործիչների հետ, և այլն, այս անգամ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք մեկնելու մասին հաղորդագրությունը կառավարությունը տարածեց երեկ ուշ գիշերը, այսինքն՝ նրա՝ Հայաստանը լքելուց հետո: Այս ամենի համադրությունը վկայում է, որ հնարավոր է՝ տեղի ունենա լայնամասշտաբ պատերազմ, այդպիսի գնահատականներ տալիս են և՛ պաշտոնական, և՛ փորձագիտական, և՛ ռազմական շրջանակները:

Կարդացեք նաև

Փաստ է, որ երեկ՝ Հայաստանի անկախության տոնի օրը, Ալիևը Բերձորում բարձրացրեց Ադրբեջանի դրոշը, նա հիմա գտնվում է օկուպացված տարածքներում, ընդ որում՝ այն տարածքներում, որտեղից նախատեսվում են հիմնական հարձակումները Հայաստանի վրա և որտեղից որ եղել են Հայաստանի վրա:

Ստացվում է՝ Իլհամ Ալիևը, զինվորական համազգեստով, Հայաստանի դեմ ուղղված նոր սպառնալիքներով, գտնվում է Բերձորում, իսկ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Նյու Յորքում:

Հարց է առաջանում, թե ո՞րն էր այդ այցելության անհրաժեշտությունը: Եթե նկատի ունենանք պաշտոնական հանդիպումների իմաստով, ապա այդ նույն ասամբլեայի շրջանակներում արդեն մի քանի օր է՝ Նյու Յորքում գտնվում է ԱԳ նախարարը, որն ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ ինտենսիվ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի ԱԳ նախարարի»:

Այս ամենի համադրությունը Էդգար Ղազարյանին թույլ է տալիս եզրակացնել, որ հնարավոր է նոր պատերազմ, իսկ Նիկոլ Փաշինյանը կբացատրի, որ Հայաստանից հեռու է գտնվել այդ նոր պատերազմի ընթացքում.

«Ակնհայտ են այդ պատերազմի կործանարար հետևանքները: Հնարավոր է, որ նա այլևս Հայաստան չվերադառնա, Նյու Յորքից էլ փախչի մի ուրիշ երկիր, ընդ որում՝ ծանր իրավիճակ ստեղծելով Հայաստանի ներքաղաքական կյանքում, որովհետև կարող է նաև հրաժարական էլ չտալ: Ֆորմալ իմաստով իրեն պահի վարչապետի կարգավիճակում, հանձնարարի ՔՊ խմբակցությանը՝ փախչել տարբեր ուղղություններով, և հնարավորություն չտա, որ իր բացակայության ընթացքում անվստահության գործընթաց իրականացվի, կամ պաշտոնանկ արվի, կամ նոր վարչապետ ընտրվի: Իր պարագայում՝ որպես հայ ժողովրդի ամենամեծ թշնամու, նման սցենարները եթե հավաստի չեն, ապա հավանական են»:

Ռազմիկ Մարտիրոսյան

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս