Ադրբեջանական ստորաբաժանումը ՀՀ-ում է, իսկ Փաշինյանը քննարկում է աշխատավարձ, թոշակ բարձրացնելու հարցը
Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության քննարկմանը ներկայացրեց 2023թ. Պետական բյուջեի նախագիծը՝ նկատելով, որ այն պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի և միջոցառումների համար, որոնք պետք է իրականացվեն 2023 թվականի ընթացքում՝ Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար:
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում նշեց, որ Ադրբեջանի գործողությունները նաև Հայաստանում բնականոն կյանքը խաթարելու միտում ունեն: Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում կյանքը բնականոն համարել չի կարելի, քանի որ հանրությունը լարվածությամբ, անընդհատ սպասում է լուրերի և ամեն մի այդպիսի ահազանգ բոլորին շեղում է կյանքի և աշխատանքի բնականոն ցիկլից:
«Մենք դեպքեր ունենք, երբ որ հարյուր-միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում՝ այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- կառավարության հերթական նիստում ադրբեջանական հերթական սադրանքի մասին արձանագրումից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության հերթական նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեց Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հերթական սադրանքի մասին արձանագրումով:
Կառավարության նիստը։
Այս տարի ֆորումը կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը, որի շուրջ Երևանում հավաքվելու են գիտնականներ, ձեռներեցներ աշխարհի տարբեր երկրներից՝ ի մի բերելու մասնավորապես արհեստական բանականության ոլորտում Հայաստանի և այլ երկրների գիտական նորամուծությունները։
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպում է ՔՊ-ականների հետ. ՈՒՂԻՂ
Արմավիրի մարզի մի շարք համայնքներում մոտ մեկ շաբաթ է, ինչ սկսվել է սոխի բերքահավաքը։ 168.am-ն այսօր ուղևորվել էր Արմավիրի մարզ, տեղում ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, գյուղացիներից պարզել առկա խնդիրներն ու դրանց առաջնահերթ լուծումների անհրաժեշտությունը։ Տասնյակ տարիներ հողագործությամբ զբաղվող Սամվել Լալազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սոխի ցանքը մարտին են կատարել, հիմա պետք է իրենց ամբողջ […]
Խաղողագործները «խաբելու համար մեդալ» տվեցին Քերոբյանին. հանդիպումից դժգոհ են:
Ես իմ բոլոր ասածներն արել եմ. Վահան Քերոբյանը խաղողագործների դժգոհությունից հետևություններ կանի
Այս պահին ԱԺ-ում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորների հանդիպումը։ Հանդիպմանը ներկա են իշխանական խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները։ Այս պահին ԱԺ-ում նրանցից բացի գրեթե մարդ չկա, պատգամավորների օգնականներն ու աշխատակազմի ց շատերն արդեն դուրս են եկել ԱԺ-ից։
Մասնագիտությամբ ռեժիսոր Վահեն Եվրոպայից ներկրված խխունջների համար Բյուրականում ֆերմա է հիմնադրել: Այն Հայաստանում առաջինն է. խխունջների համար ստեղծվել են հատուկ պայմաններ:
«Առավոտյան 6։30 գալիս ենք, մինչև 14։30 աշխատում ենք։ Այս պահին սորտավորում ենք՝ մեծ, միջին, մանր։ Ակնկալում էինք, որ բերքն ավելի շատ կլիներ, բայց կլիմայական պայմաններից ելնելով՝ մի քիչ նոսր է եղել, նեխածը շատ է․․․»,- մեզ հետ զրույցում ասաց օրավարձով աշխատողներից Ռուզաննա Գրիգորյանը։
Արմավիրի մարզի խաղողագործները շուրջ 1 ժամ է՝ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Նրանք բողոքում են խաղողի մթերվող ցածր գնից՝ նշելով, որ գործարաններ կան, որոնք 100 դրամ են առաջարկում 1 կիլոգրամ խաղողի դիմաց, ինչն իրենց խոսքով՝ չափազանց ցածր գին է․ դրանով անգամ իրենց ծախսերը չեն արդարացվում։
«Գրանատը դիր ձեռքս ու գնա․ զոհվելուց վայրկյաններ առաջ տղաս փրկել է զինվորի կյանքը»․ Արա Ռոստոմյան
«Եթե ՌԴ-ն կաշկանդված է Ադրբեջանի հետ հարաբերություններով, պետք է ներգրավել ևս մեկ երկիր». Քոչարյան
«Մեր ազգային շահերից չի բխում, որ Ռուսաստանը թուլացած դուրս գա այս պատերազմից». Ռոբերտ Քոչարյան
«Իրանը միակ երկիրն է, որը կարող է զսպող հանգամանք լինել և Թուրքիայի, և Ադրբեջանի համար». Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանեց լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի, որոնցից մեկը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը փող ունի, բայց որևէ մեկը Հայաստանին զենք չի վաճառում։
«Միայն պայքարի շնորհիվ է դուռ բացվում. այդ դուռը մենք պետք է բացենք». Ռոբերտ Քոչարյան
«Այդ հարթակի տերը զոհվածների ծնողներն էին. այդպես ստացվեց. միկրոֆոնի կռիվ չէինք տալու». Քոչարյան
Մենք ՀԱՊԿ-ի անդամ էինք, բայց Եվրոպայից բավական մեծ խմբաքանակ զենք էինք գնում. Ռոբերտ Քոչարյան
«Մշակում ենք ընդդիմադիր շարժման նոր աճի կետերը գտնելու ծրագիրը». Ռոբերտ Քոչարյան
«Ես մի բան գիտեմ հստակ՝ այդ տրենդը, որը փորձում են ձևավորել, մեզ լավ տեղ չի տանելու։ Եվ իսկապես այնպիսի վիճակ է ստեղծվել, որ կան արգումենտներ հակառուսականությունն այստեղ առաջ քշելու համար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Հայաստանում ձևավորված հակառուսական տրամադրություններին վերաբերող հարցին։
«Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես է մտածում. չեմ կարծում՝ ի վիճակի ենք այդ մտածելակերպը փոխել». Քոչարյան
«Իրենց հոժար կամքով չեն գնալու, երկրի շահերի համար չեն գնալու. գնալու են ճնշմամբ». Ռոբերտ Քոչարյան
«Չեմ հավատում, որ հայտարարություններով որևէ մեկը մեր տարածքից դուրս կգա». Ռոբերտ Քոչարյան
«Երբեք ծնունդ չեմ անում, շնորհավորանքները ալբոմի մեջ չեմ դնում». Ռոբերտ Քոչարյան