ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի. ՈՒՂԻՂ:
Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն այսօր «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ասաց, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը «բլից-կրիգ» էր, և Հադրութից մշակութային ժառանգության տարհանման մասին որևէ խոսք չէր կարող լինել։
Մինչև 3 հեկտար հողատարծքի վրա կաթիլային համակարգ ներդրողները 5 տարով կստանան ջրի վարձի փոխհատուցում։
Գյուղացու գնած սերտիֆիկացված ցորենի սերմի 1 կգ-ի արժեքի 70 դրամը կվճարի կառավարությունը:
Կապիտալի շուկան ենք զարգացնում, որ քաղաքացին բանկում ավանդ դնելու փոխարեն, բաժնետոմս գնի. Փաշինյան:
Մհեր Գրիգորյանը ՀՀ-ին տրված վարկանիշը համարում է ռազմավարական նշանակություն ունեցող:
Հայաստանը դրսից վարկեր կստանա ավելի ցածր տոկոսներով. Փաշինյան:
Արցախի օկուպացված տարածքներում հայկականությունը պահպանելու խնդիրները՝ ՈւՂԻՂ
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, փաստաբան ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այս միջադեպը դարձնել քննության առարկա և մեղավոր ոստիկանների պատասխանատվության հարցը լուծել:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետևողական աշխատանք է տարվում՝ հասնելու որոշակի ձևակերպումային փոփոխությունների:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Արտակ Միքայելյանի հայրն է՝ Ջիվան Միքայելյանը:
2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսված 7 % տնտեսական աճն իրատեսական չէ, իսկ քանի որ այս Կառավարությունն ինձ ու ՀՀ բնակչությանը խաբել է բազմիցս, ուստի հերթական խաբկանքին չեմ ուզում տրվել և չեմ ցանկանում նման մեղավորությունն ինձ վրա վերցնել ու բացատրել, թե այդ 7 % տնտեսական աճն իրենք ինչպես են պատկերացնում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այժմ հոսպիտալացվելու իրենց հերթին սպասող 300 քովիդ վարակակիրների հարցի կարգավորմանը, հայտնեց, որ այժմ կորոնավիրուսով ստացիոնար բուժում ունեցող մարդկանց համար նախատեսված 2600 մահճակալ արդեն իսկ զբաղված է, ու եթե անգամ այդ քաղաքացիներին հոսպիտալացնելու համար փորձեն մահճակալային ֆոնդն ավելացնել, դրանով հարցը չի կարգավորվի:
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» հանրային քննարկման ժամանակ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն ասաց, որ մեկ տարվա ընթացքում ձևավորված օպերատիվ շտաբը շատ աշխատանքներ է իրականացրել, սակայն հակված չէ այդ աշխատանքները դրական գնահատելու։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» հանրային քննարկման ժամանակ ասաց, որ հստակ պետք է արձանագրվի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված արցախցիների թիվը։
Հույս ունենք՝ այս միջոցառումների արդյուքնում կկարողանանք կառավարել այս հիվանդությունը․ ԱՆ աշխատակից
Նաիրի Հոխիկյանը՝ ՀՀ և Արցախի սահմանների անվտանգության, Փաշինյան-Պուտին հանդիպման մասին. ՈՒՂԻՂ:
Հայ-ֆրանսիական առաջին համաժողովը՝ նվիրված Արցախի հակամարտության վիրավորների բուժօգնությանը. ՈՒՂԻՂ:
Բռնազավթված Հադրութ. տեղահանվածների խնդիրներն ու մարտահրավերները. ՈւՂԻՂ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» հանրային քննարկում, որին, բացի պատգամավորներից, մասնակցում են «Հադրութի դեօկուպացիա», «Հանուն Հադրութի», «Փախստականներ հանուն արդարության» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, Հադրութի վարչակազմի նախկին ղեկավար Կամո Պետրոսյանը, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ և այլք։
«Առողջապահության նախարարի հրամանով նախատեսվում է, որպեսզի գործատուները աշխատողներից պահանջեն 14 օրը մեկ կատարված թեստավորման բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման սերտիֆիկատ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Համաճարակային իրավիճակը բավականին լարված է, լարված է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը և ներկայացրեց COVID-19-ի համաճարակային իրավիճակը։
Գործատուն կկարողանա ազատել աշխատողին պատվաստման կամ թեստավորման թուղթ չունենալու դեպքում. ՈՒՂԻՂ:
«Ալենն այն բացառիկներից էր, որը կարողացել էր ընդունվել Բոստոնի համալսարան՝ երկու մագիստրոսական կոչմամբ՝ կրթության կառավարում և սոցիալական աշխատանք: Կամավորությունը, դիմացինին օգտակար լինելու հատկությունը նրա արյան յուրաքանչյուր բջիջում էր: Ունենալով նման բացառիկ, վաստակած շանս՝ պատվախնդիր ձևով չծառայել հայոց բանակում, ունենալ պետության կողմից տրամադրված այդ բացառիկ իրավունքը, նա կայացրեց իր որոշումը՝ պարտքը հանձնել հայրենիքի և ազգի առջև:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով մոսկովյան հանդիպումներին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ այս բանակցություններն իրենց հերթին ցույց են տալիս, որ մենք գործ ունենք Հարավային Կովկասում նոր վերաձևավորումների հետ, քանի որ պատերազմից հետո այս տարածաշրջանում փոխվել են ոչ միայն ուժերի հավասարակշռությունը, այլ նաև հիմնական դերակատարները։
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի տնօրենի թեկնածու, նույն դպրոցի կենսաբանություն առարկայի ուսուցչուհի Սուսաննա Վանեսյանն այսօր դպրոցի տնօրենի ընտրության երրորդ՝ վերջին փուլում ստացավ 3 ձայն։
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի տնօրենի թեկնածու Անդրանիկ Գրիգորյանը, ում ընդամենը 1 ձայն չբավականացրեց դպրոցի տնօրեն ընտրվելու համար, քվեարկության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընտրության ընթացքին և քվարկությանը՝ ասաց․
Որոշ ժամանակ առաջ տեղահանված արցախցիները եղել էին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, իրենց դիմավորած ներկայացուցչին նամակ էին փոխանցել ու խնդրել հանդիպում որևէ պատասխանատու անձի հետ: Արդյունքներ չկան:
Հերթական անգամ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անելուց հետո Արցախից տեղահանված քաղաքացիները երթով շարժվեցին դեպի ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակ: Գրասենյակի մոտ հավաքվածները հայտնեցին, որ դեռ մեկ ամիս առաջ են նամակ փոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչներին, խնդրել են ընդունելություն՝ իրենց հարցերով զբաղվելու համար, սակայն այս ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկվել:
Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի տնօրենի ընտրությունը՝ ՈՒՂԻՂ: