Ինչո՞վ Նոր տարի նշենք, գումար կա՞, սեղան դնենք՝ ամբողջ ամիսը սոված նստե՞նք. քաղաքացի

Հայաստանում տնտեսական թռիչքային աճի պայմաններում մեր հայրենակիցները կանգնած են ֆինանսական ծանր պայմանների առջև: Ամանորին ընդամենը ժամեր են մնացել, շատ քաղաքացիներ, սակայն, դեռևս առանձնապես չեն պատրաստվել տոներին՝ գումար չունենալու պատճառով:

«Ինչո՞վ նշենք Նոր տարին, գումար կա՞, որ նշենք: Երեխաները դուրս են գալիս, ուզում ենք մի հետաքրքրություն ստեղծել, բայց առանց գումարի՝ ի՞նչ հետաքրքրություն:

Մեր երկիրը շատ խեղճ վիճակում է: Մեր ժողովրդի մասին մտածել է պետք: Իսկ որ ասում են՝ տնտեսական աճ… ի՞նչ թռիչք, ի՞նչ բան… նույն աղքատ կյանքով ապրում ենք»,- ցավով արձանագրեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս