Ո՞նց կարող էր լավ տարի լինել, եթե այդքան զոհ տվեցինք, կորուստների դաժան տարի էր

2023 թվականն Արցախի, Հայաստանի ու հայ ազգի համար բացասական առումով շրջադարձային դարձավ։ Ավելի քան 9 ամիս Արցախը շրջափակման մեջ պահելուց հետո ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին 24-ժամյա ռազմական գործողություններով, ըստ էության,  ցեղասպանություն իրագործեց արցախահայության նկատմամբ, պարտադրելով տեղահանվել հայրենի երկրից, պապերի կառուցած քաղաքներից  ու շեներից։

Թշնամու ռազմական լայնածավալ գործողությունների ու ցեղասպանական քաղաքականության հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել 100.417 արցախցի: Ըստ արցախցի պատգամավորների՝ նրանցից շուրջ 20 հազարն արդեն լքել է Հայաստանը:

168.am-ը Երևանի փողոցներում հարցման միջոցով մեր հայրենակիցներից փորձել է պարզել, թե շարքային քաղաքացիներն ինչպես են գնահատում անցած տարին ու ինչ սպասելիքներ ունեն հաջորդ տարվանից։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս