#ՀԻՄԱ. Պայթյուն ԵՊՀ-ում. Կան տուժածներ` ՈՒՂԻՂ
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Պայթյուն՝ ԵՊՀ-ում. կա զոհ և վիրավորներ
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տարբեր ներկայացուցիչներ այս օրերին մարզերում հանդիպումներ են ունենում տեղի բնակչության, ինչպես նաև կուսակցության մարզային կառույցների անդամների հետ: Գեղարքունիքի մարզում առաջին կանգառը Սևանի ՀՀԿ շրջանային կազմակերպությունն էր:
«Դե, մի գենոֆոնդ պրծավ գնաց, մեզանից խլեցին տարան, վիրավոր թողեցին, դարդ ու ցավ թողեցին, դե սա էլ մի ուրիշ տեսակի աղետ կանեն։ «Խաղաղության խաչմերուկը» այդ նույն կինոյի երկրորդ սերիան է լինելու։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն է։
Ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Եվրամիության որևէ այլ երկրի զինվոր Հայաստան չի՛ գալու, քանի որ այդ երկրների համար Հայաստանը ռազմավարական մակարդակի կարևորություն չունի. այդ երկրները Հայաստանին օգնելու մասին կխոսեն, Հայաստանի հետ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ունի Ռուսաստանին՝ որպես դաշնակից, այդ դաշնակցին չեզոքացնելուց հետո նրանք կհեռանան Հայաստանից՝ տեղում թողնելով դատարկություն, որն անմիջապես կլցնի Թուրքիան՝ իր ռազմական ներկայությամբ։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մարզերում բնակիչների հետ հանդիպումների շարք է նախաձեռնել՝ լսելու նրանց մտահոգող խնդիրները, նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ նրանց դիտարկումները, կարծիքները։
Էլեկտրատեխնիկա և կահույք արցախցիներին ԶՊՄԿ ն շարունակում է աջակցել
Շատ կարևոր է և՛ Սամվել Շահրամանյանի, և՛ Ջալալ Հարությունյանի ներկայությունը Քննիչ հանձնաժողովում. Անդրանիկ Քոչարյան
Այսօր լրագրողներն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ճեպազրույցում արձանագրեցին ՔՊ-ական որոշ պատգամավորների դժգոհությունն իր անձի շուրջ: Մասնավորապես, ավելի վաղ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ահազանգել էր առողջապահության ոլորտում առկա խնդիրների մասին՝ հայտնելով, որ բուժհաստատություններում քաղաքացիներից անօրինական գումարներ են պահանջում ու կտրոններ չեն տրամադրում:
«Երբ որ ՀԱՊԿ-ի գործընկերներն ասում են՝ «մենք պատրաստ էինք, դուք չուզեցիք»… իսկ որտե՞ղ էին իրենք պատրաստ, իրենք որտե՞ղ էին կանգնելու, որտե՞ղ էին այդ գործողություններն անելու, եթե իրենք միաժամանակ ասում էին, թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը չի խախտվել։ Ո՞նց չի խախտվել։ Ջերմուկի մոտ չի՞ խախտվել, մնացած տեղերում չի՞ խախտվել։ Այսինքն, եթե այդ սահմանն ամորֆ ինչ-որ բան է, ապա որտե՞ղ էր գալու այդ դիտորդական առաքելությունը և ի՞նչն էր դիտարկելու։ Այնպես որ, այդ աճպարարությունը, որ արվում է, մեզ համար ուղղակի անընդունելի է»,- ասաց Սիմոնյանը։
Լրագրող Անի Գևորգյանի հայցի քննությունը հետաձգվեց. պատասխանող կողմը չէր ներկայացել
ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց, որ երեկ մամուլում տարածված տեղեկությունը, թե իր կինն Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավազի ապօրինի հանք է շահագործում, իրականության ու փաստերի «խեղաթյուրում» է, և այդպիսի պնդումների հիմքեր չկան:
Փաշինյանի ասուլիսից հետո Անի Գևորգյանին վիրավորելու գործով առաջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Արցախն Ալիևին հանձնած Փաշինյանը հերքում է ինքն իրեն
Այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդդիմադիր մի շարք գործընկերների մոտ կարմիր թելով անցել է հետևյալ միտքը՝ թե ում են պետք այդ թվերն ու ցուցանիշները, եթե կորցրել են Արցախը։
«Հայաստանում մարդկանց լավ կամ վատ ապրելու հարցի համատեքստում պետք է անդրադառնանք մեկ այլ խնդրի կամ հարցը փորձենք հասկանալ մեկ այլ տրամաբանության ներքո։ Իսկ Հայաստանում լավ ապրելու հնարավորությունները շատացե՞լ են, թե՞ քչացել, միանշանակ շատացել են»,- այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների այն քննադատություններին, որ Հայաստանում մարդիկ սկսել են վատ ապրել։
«Իսկ ինչքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ կամ առաջիկա ամիսներին։ Խաղաղության պայմանագրի երեք սկզբունքներն ըստ էության համաձայնեցված են Ադրբեջանի հետ և այդ համաձայնեցումը տեղի է ունեցել մեր բանակցությունների ընթացքում։ Մասնավորապես՝ այս տարվա մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և հերթական անգամ թվարկեց, թե կոնկրետ որ սկզբունքների շուրջ են Հայաստանն ու Ադրբեջանը եկել համաձայնության։
Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցին անդրադառնալով՝ նախ հայտարարեց, որ 1996 թվականից Արցախի հարց գոյություն չի ունեցել, այնուհետև հավելեց՝ արդյո՞ք այն ժամանակ չէին կարող ավելի վաղ հասկանալ այդ ամենի հետևանքները, առանց ներկայիս աղետների ու ողբերգությունների միջոցով անցնելու, ապա իր հնչեցրած հարցին էլ պատասխանեց.
Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է. Փաշինյան
Մեր հարևանները համոզված են՝ հարձակվելու մտադրություն չունենք. Փաշինյան
Սա պատմական բյուջե է. Փաշինյան
Հայերը լքում են Հայաստանը. 3 ամսում 26 հազար մարդ հեռացել. Խաչատրյան
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը` մայրաքաղաք Երևանի ամանորյա զարդարանքների մասին` ՈՒՂԻՂ
Փաշինյանը դահլիճում է. Խաչատուր Սուքիասյանը լծվել է նախկիններին քննադատելու և Փաշինյանին մեծարելու գործին
Փաշինյանը կրկին ԱԺ-ում է. մասնակցում է 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը. ՈւՂԻՂ
«ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, տարածաշրջանի այդ հատվածի վերաբերյալ մենք խոսում ենք երթուղիների մասին, որոնք անցնում են Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի Սյունիքի մարզի միջոցով»,- այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով այս հարցով Ռուսաստանի ճնշումների մասին խոսակցություններին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գտնում է, որ ոչ այնքան Հայաստանն է ցանկանում փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, որքան դա պարտադրվում է նրան գուցե ինչ-որ քաղաքական գործիքների միջոցով, այն մարդկանց միջոցով, որոնք Հայաստանի ներսում կարող են հայ ժողովրդին օտար շահեր հետապնդել։ Այս մասին Զախարովան հայտարարեց հերթական ճեպազրույցի ընթացքում։
Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի գործընթացին: Դա սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար: