168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի և Հարությունյանի հանդիպման վերը նշված շեշտադրումներին, ՀՀԿ Խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը շեշտեց, թե կողմ լինելով ազգերի ինքնորոշման իրավունքին՝ տարակուսում է, որ այդ մասին խոսում են այն մարդիկ, որոնք քանդել են հենց դրա վրա կառուցված մի ողջ բանակցային գործընթաց։
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է բյուջետային քննարկումները. ՈւՂԻՂ։
Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց են. ՈՒՂԻՂ:
Այսօր խորհրդարանում լրագրողներն Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցին՝ ո՞ր արժանիքի համար է Գլխավոր դատախազի աշխատավարձը բարձրացնում։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղեկություն չունի նոյեմբերի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում կլինի՞, թե՞ ոչ։
«Իհարկե, խիստ զավեշտալի է՝ այն մարդկանցից լսել օլիգարխների մասին հիշատակումներ, որոնց պատգամավորական ֆրակցիայում առնվազն մի քանի քրեաօլիգարխի ներկայությունն արդեն իսկ հաստատված փաստ է»,- վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մեկնաբանություններին ահա այսպես արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Աղվան Վարդանյանը իրավական առումով կարող է խնդիրներ ունենալ. Հարությունյանը սպառնաց
Անհրաժեշտ է, որ գոնե որոշ պաշտոնատար անձինք իրենց հայտարարություններով չխանգարեն ՄԻՊ-ին. Թաթոյան
Որևէ մեկին թույլ չեմ տալու, որ փորձի կայանալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաշվին. Թաթոյան
ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքը պաշտպանված է նաև պաշտոնավարումից հետո. Արման Թաթոյան
«ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների շարունակվող խախտումները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հատվածներում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես հիմնարար երաշխիք» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՄԻՊ Արման Թաթոյանը, ի պատասխան 168.am-ի հարցին, անդրադարձավ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հարցազրույցներից մեկում հնչեցրած մտքերին, թե Արման Թաթոյանի բոլոր հայտարարությունները քաղաքական բնույթի են, ու հավելել էր, որ մի քանի ամիս հետո իրենք առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների շարունակվող խախտումները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հատվածներում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես հիմնարար երաշխիք» թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում քարտեզի վրա մանրամասն ներկայացրեց ադրբեջանական անօրինական տեղակայումները:
Ես զարմացա նման պատասխանից, բայց ինչ-որ տրամաբանություն էի փորձում գտնել դրանում. Արամ Վարդևանյան
Կապանի օդանավակայանի թռիչքուղիների անմիջապես հարևանությամբ տեղակայված են ադրբեջանցիները. ՄԻՊ։
Խոզնավարում ադրբեջանցիները անմիջապես նստած են մարդկանց գլխավերևում. Արման Թաթոյան
«Հանրապետության նախագահի մասով միայն արտասահմանյան գործուղումների համար նախատեսված է 425 մլն դրամ. նկատի ունենալով նախագահի սահմանափակ լիազորությունները՝ այս գումարները մի քիչ շատ չե՞ն, և ի՞նչ արդյունավետություն ունի այս գումարների ծախսումը»,- ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ժամանակ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Ադրբեջանցիների ներկայության պատճառով Գեղարքունիքի որոշ գյուղերում ընդհանրապես ջուր չկա. ՄԻՊ:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրեց պետական կառավարման մարմինների 2022 թ. բյուջեով նախատեսված ծախսերը:
Արման Թաթոյանը փաստերով ներկայացնում է ադրբեջանական անօրինական տեղակայումները ՀՀ տարածքում՝ ՈւՂԻՂ :
Բյուջե-2022. քննարկումներ՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում. ՈւՂԻՂ
«Ռուսաստանն այսօր չի ցանկանում մեծ լարվածություն տարածաշրջանում՝ դրան պատրաստ չլինելու կամ այլ գործոններով պայմանավորված, և փորձում է որոշակի սիրախաղային հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Իրականում, նրանք դաշնակից չեն, ոչ էլ բարեկամ են, դա ուղղակի անհնար է՝ ռազմավարական առումով: Գուցե մարտավարական առումով, այսինքն՝ այսօր որևէ բան զիջելով՝ մեկ այլ խնդիր փորձում են լուծել: Թե դա ինչքանով է ճիշտ հենց Ռուսաստանի համար, դա այլ հարց է, որովհետև կարող են իրենք էլ սխալվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:
Պատերազմի օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցչի պարտականությունները կատարող Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր գրառումներում և բրիֆինգներում խոսում էր հայկական կողմի տակտիկական նահանջների մասին: Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 20-ին նա Ֆեյսբուքում գրել էր.
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, խոսելով Բայդեն-Էրդողան հանդիպման մասին, նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդները վերջապես կարողացան հանդիպում ունենալ, ինչը չէր ստացվում երկար ժամանակ։
2021թ. տարեսկզբից դադարեցվել էին ՀՀ տարբեր համայնքների ղեկավարների լիազորությունները, որոշ համայնքներում նոր ընտրություններ չէին նշանակվել ՀՀ-ում արտակարգ և ռազմական դրության առկայությամբ պայմանավորված: Այդ համայնքներում, օրինակ՝ Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Թումանյան և Սյունիքի մարզի Տաթև համայնքներում (նրանց լիազորությունները դադարեցվել էին 2021թ. փետրվարի 26-ին), վարչապետի և մարզպետի որոշմամբ նշանակվել էին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ, դրա համար հիմք էր հանդիսացել մի կարգավորում, որն ուժի մեջ էր մտել անցած տարի:
Շինթույլտվության համակարգն ի վերջո աշխատո՞ւմ է, թե՞ ոչ. Թունյանը՝ Ղուլարյանին։
Վթարային շենքենրի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք. Նազելի Բաղդասարյան։
Ծառայողական մեքենաների քանակը նույնն է մնացել. ՀԾԿՀ նախագահ:
Մոտ 8 տոկոսով ավելացնում ենք Կադաստրի կոմիտեին հատկացվող գումարները. Գևորգ Պապոյան։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի այն հատվածում, որտեղ վիճարկելի որոշակի հարցեր կային, արդեն վիճարկվել են և որոշակի կարգավորումներ են մտցվել, տեղակայվել են նաև որոշակի ուժեր այնտեղ։
Մենք չունենք նման փաստաթուղթ, որը կսահմանի բոլոր ուղենիշները. պատգամավորը՝ Ղուլարյանին: