«Բնապահպան» ակտիվիստները «Գորշ գայլերից» են, ում գործունեությունը Ֆրանսիան արգելեց իր տարածքում. Թաթոյան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 մշտական անդամներից ԱՄՆ-ի, Չինաստանի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների առջև: Բողոքի ակցիա անցկացրեցին նաև ԵՄ գրասենյակի մոտ: Նրանց հաջորդ կանգառը Մեծ Բրիտանիայի դեսպանատունն է:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Ֆրանսիայի ֆեսպանատան առջև հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ 3 օր է՝ Ադրբեջանը «լկտիորեն կազմակերպել է Արցախի շրջափակում և փորձում է իրականացնել Արցախի բնակչության դուրս հանում կամ ցեղասպանական այլ գործողությունները»:

Շարունակելով գործընկերջ խոսքը՝ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց. «Կարծում եմ՝ Ֆրանսիան այն պետությունների թվում է, որ գիտակցում է մարդու իրավունքների արժեքը: Իրականում որևէ կապ չունի ադրբեջանական այս ակցիան ինչ-որ բնապահպանների հետ: Նրանք պետության ուղարկած մարդիկ են՝ նախկին զինվորականներ, մարդիկ, ովքեր ֆինանսավորվում են պետական բյուջեից: Նրանց թվում են «Գորշ գայլերի» անդամներ, որոնց գործունեությունը Ֆրանսիան արգելեց 44-օրյա պատերազմի ժամանակ»:

Ներկաները վերջում նամակ հանձնեցին դեսպանատանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս