Արցախը՝ այսօր
Տոտալ բլոկադայի 4-րդ օրն Արցախում կա կանխիկ գումարի ստացման խնդիր: Բանկոմատների առջև հերթեր են գոյանում:
168.am-ի տեղեկություններով՝ արցախյան բանկոմատներից կարելի է կանխիկացնել մինչև մեկ միլիոն դրամ, ավելին հնարավոր չէ:
Խանութներում նույնպես հերթեր են նկատվում: Հաց դժվար է գտնել, որովհետև ոչ թե չկա, այլ շուտ է սպառվում: