«Մարդիկ չեն հասկանում՝ Ադրբեջանին հետաքրքրում է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը». Յուրի Հայրապետյան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ, ապա շարժվեցին դեպի Չինաստանի դեսպանատուն: Նրանք գնալու են նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ մյուս երկրների դեսպանատների մոտ, իրազեկելու և ահազանգելու ստեղծված իրավիճակի մասին:

«Այն դեսպանատները, որտեղ ներկայանում ենք, ինչքան շուտ սա հասցնեն իրենց պետություններին, գործողության կոչվածի դեմն առնեն, այնքան մարդու իրավունքների ոտնահարումը Արցախում կդադարեցվի: Ինձ զարմացնում է նաև ՀՀ քաղաքական գործիչների վարքագիծը: Շատ լուռ, հանգիստ են պահում իրենց: Մարդիկ չեն հասկանում, որ Ադրբեջանին այսօր հետաքրքրում է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը»,- Չինաստանի դեսպանատան մոտ 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի առաջին ՄԻՊ Յուրի Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս