Ակնկալում ենք՝ բացել նաև օդային ճանապարհը. Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան մոտ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ԱՄՆ, Չինաստանի, ՌԴ դեսպանատան, ինչպես նաև ԵՄ գրասենյակի մոտ:

Արցախի ՄիՊ Գեղամ Ստեփանյանը ՌԴ դեսպանատան մոտ ելույթ ունեցավ՝ ասելով,  որ Ադրբեջանը պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի, պատիժների են արժանանում, և միայն այդ դեպքում հնարավոր է, որ պահպանի եռակողմ հայտարարության դրույթները:

Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ և պետնախարար Արտակ Բեգլարյանը նշեց. «ՌԴ-ից մեր ակնկալիքներն ու պահանջները պայմանավորված են երկու հանգամանքով՝ և որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիր, և որոշ չափով կարող ենք նշել Մինսկի խմբի համանախագահ երկիր: ՌԴ-ն նույնպես, ինչպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 մշտական անդամները՝ ԱՄՆ, Չյնաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ունեն պարտավորություններ՝ որպես միջազգային հանրության գլխավոր դերակատարներ»:

Տեսանյութեր

Լրահոս