Ադրբեջանցիները ցանկանում են ահաբեկչական մթնոլորտ ստեղծել Արցախում, որը չի հաջողվի. Ազատուհի Սիմոնյան
«Ալիևի հրահանջով հայտնվել են Շուշիի մատույցներում և փակել են կյանքի ճանապարհը: Կարծես այս խեղկատակությանը բավականին երկար են պատրաստվել և ցանկանում են ահաբեկչական հերթական մթնոլորտը ստեղծել Արցախում, որն իրենց մոտ չի հաջողվի»,- Չինաստանի դեսպանատան մոտ 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ով մասնակցում էր Արցախի ՄԻՊ-երի բողոքի ակցիային:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել նաև ԱՄՆ դեսպանատան մոտ: Լինելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 5 երկրների դեսպանատների մոտ:
Ազատուհի Սիմոնյանը խոսեց նաև աշխարհի լռության մասին. «Աշխարհը շարունակում է լռել 44-օրյա պատերազմից սկսած մինչ օրս: Միջանցքը կարող է բացվել և փակվել ցանկացած պահի, քանի դեռ հարցը չի ստացել հստակ և վերջնական քաղաքական լուծում»: