ԱՄՆ-ում հնարավոր է վաղաժամ ազատ արձակեն հայազգի Հարրի Սասունյանին, ով արդեն 29 տարի գտնվում է Սան Քվենթինի բանտում: Ազատազրկման մեջ գտնվող Սասունյանը կապ ունի 1984 թվականի դեպքերի հետ, երբ Կալիֆորնիայում սպանվեց ազգությամբ թուրք դիվանագետ Քեմալ Արիքանին:
«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը» ստեղծվել է 1986 թվականին Միացյալ Նահանգներում ամերիկահայ բարերարներ Հրայր և Աննա Հովնանյանների կողմից: Այդ ժամանակից ի վեր Հիմնադրամը իրագործում է տարաբնույթ բարեգործական ծրագրեր տարբեր ոլորտներում, այդ թվում` կրթական ոլորտում:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանները թույլ չտվեցին շարժվել դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ուղղությամբ:
Աղջկա մայրը պատմել է, որ այդ օրը երրորդ դասարանում սովորող իր երեխայի ծննդյան օրն էր: Սակայն, քանի որ իրենք շատ աղքատ են և, նույնիսկ, այդպիսի առիթն ինչ-որ ձևով նշելու հնարավորություն չունեն, որոշել են որ Վերոնիկան կգնա հարևան Խոլզանովո գյուղում բնակվող իր մեծ տատիկին հյուր:
Այսօր Բաքվում անցկացվել է զորահանդես՝ կապված զինված ուժերի կազմավորման 95-ամյակի հետ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 37.500 դրամ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ խոշոր եղջերավոր անասունների արածեցման 2 դեպքերի համար 100.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 29.600 դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ռուզան Սարյանի խոսքով՝ թանգարանը հրդեհի հետևանքով ոչ մի վնաս չի կրել. «Ոչ մի վնաս չկա ընդհանրապես: Վնասի մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է, որովհետև թանգարանը վերանորոգման մեջ է, և եթե պատերը ներկելու մասին է խոսքը, առանց այն էլ պետք է ներկվեր»:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը: Վերջինս նշեց նաև, որ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության` մոտ բավարարին:
«Արզումանյանի աշխատասենյակ են ներխուժել ընդգծված կառուցվածքով 4-5 երիտասարդներ, որոնք իրենց «գործը» անելուց հետո լուռ հեռացել են»:
Գործով մեղադրյալները երեքն են՝ Մեսրոպ Հունանյանը, ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Արտակ Հովհաննիսյանն ու նրա մորեղբայր Մարտիրոս Մարտիրոսյանը:
Ֆոտոշարքի բոլոր լուսանկարներում Լիման կիսամերկ է, սակայն դրանցից ոչ մեկը գռեհիկ չէ:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր` հունիսի 7-ին տեղի ունեցավ «Կրթական ռեսուրսներ ԱՊՀ երկրների ճարտարագետների համար» կենտրոնի բացումը:
Ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 46-ամյա Վիլիկ Մարգարյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում Մասիսի հիվանդանոցից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի փոխանցմամբ՝ Ա. Նավասարդյանի վիճակը նորմալ է` ծանր վնասվածքներ չի ստացվել, և այժմ նա գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:
Այն պահին, երբ հարթակում երեխաներին զվարճացնում էին ծաղրածուները, քամին պոկեց փակցված բոլոր պաստառները, որոնք փայտերով ամրացված տախտակներ էին: Դրանք ընկան հավաքվածների վրա: Հաշված վայրկյանների ընթացքում հրապարակ եկավ շտապօգնության մեքենան, և նրանք, ովքեր վնասվել էին շտապօգնության մեքենայով հեռացան:
Երեխաների պաշպանության միջազգային օրվա կապակցությամբ, news.am-ի նախաձեռնությամբ, Երևանի Մանկական զբոսայգում քաղաքական գործիչներն ու շոուբիզնեսի ներկայացուցիչները պաղպաղակ են վաճառում, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Արցախի Քարվաճառի շրջանի երեխաներին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրասատանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Վախթանգ Աբաշիձեն:
Սահմանադրական դատարանն այսօր մերժել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ՝ 2008թ.-ի մարտի 1-ի քրեական գործով ազատազրկման դատապարտված և հետագայում վաղաժամկետ ազատ արձակված Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումները:
Մայիսի 30-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և ԱԺ պատգամավորները հանդիպեցին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ:
Աշխարհի ամենահայտնի սոպրանո, բելկանտոյի տեխնիկայի վարպետ, լեգենդար Մոնսերատ Կաբալյեն թեև հիմնականում կատարել է դասական ստեղծագործություններ, սակայն բազմաթիվ անգամներ հանդես է եկել աշխարհահռչակ փոփ-աստղերի հետ:
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, որ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել. մասնավորապես, ոստիկանության անձնակազմը հանգանակություն է սկսել՝ դրամական միջոցներով արմավիրցիներին օգնելու համար:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը իր մեկ ամսվա ամբողջ աշխատավարձն արդեն փոխացել է Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու համար բացված հաշվեհամարին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Արժե համագործակցել այն իշխանության հետ, որն, իրոք, ցանկանում է բարեկարգումներ իրականացնել, պատաստ է լսելու կարծիքներ: Ես չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանը մեր համագործակցության կարիքն ունի:
2008 թվականի օգոստոսին Ռուսաստանը նպատակամղված ու զանգվածային կիբեր հարձակում է իրականացրել Վրաստանի դեմ,:
Արքայազնը կլինի Արքայական ընտանիքի առաջին անդամը, ով մայիսի 28-ից մինչև 30-ը մասնավոր այցելություն կկատարի Հայաստանի Հանրապետություն:
Կան ուժեր, որոնք ցանկանում են խառնաշփոթություն և տարաձայնություններ առաջացնել Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություններում:
Առաջին Հանրապետությունը ստեղծվեց Մեծ Եղեռնից հետո, Առաջին աշխարհամարտի ընթացքում, երբ նույնիսկ Արարատյան գավառում հայերը բնակչության գրեթե կեսն էին:
Երբ մարդկանց փողոց դուրս բերող խնդիրները մնում են չլուծված, «տեղային զսպումները» կարող են զսպանակի էֆեկտ ունենալ: Այդ դեպքում արդեն անգամ «տիտղոսային» ընդդիմությունը կարող է չփրկել:
Վերածնված ՀՀՇ-ի հիմնադիրներից հետաքրքրվեցին, թե արդյոք ՀՀՇ վարչության նախկին նախագահ Վանո Սիրադեղյանը, ով այժմ հետախուզման մեջ է, տեղյա՞կ է այս մասին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է վաղը` մայիսի 14-ին, Աբովյան քաղաքում կայանալիք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու բացման արարողությանը: