
ԱՄՆ-ը սառեցրել է ռուսական բանկերի 640 միլիոն դոլարի ակտիվներ. WSJ

The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները սառեցրել են ռուսական երկու բանկերի ակտիվներ: Խոսքը գնում է 640 միլիոն դոլարի մասին: Այդ գումարից 572 միլիոն դոլարը պատկանել է «Ռոսիա» բանկին, 65 միլիոն դոլարը՝ «ՍՄՊ» բանկին, իսկ մնացյալ գումարը՝ «Սոբինբանկին»:
Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Արգելափակվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած միլիարդատերերի բանկերի հաշիվները: Այդ միջոցները ձեռնարկվել են Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ ռուսական մի շարք հիմնարկների դեմ պատժամիջոցների շրջանակներում: