ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց է նախաձեռնելու

ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ-ն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց է նախաձեռնելու: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով առաջիկա քայլերի մասին, ասել էր. «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»:

Տեսանյութեր

Լրահոս