Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին հերթական անգամ քննադատել է Վրաստանի նախագահին

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերթական անգամ քննադատել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն:

Իվանիշվիլին դժգոհել է, որ Մարգվելաշվիլին իրեն համարում է «երկրի թիվ մեկ դեմք», մինչդեռ Սահմանադրության համաձայն՝ նա չունի համապատասխան լիազորություններ. «Կարող եմ անել նոր նկատառում, որ նա մեծապես սովոր է և հիմնել է «երկրի թիվ մեկ դեմք» տերմինը:

Բոլոր ԶԼՄ-ները կրկնում են դա, նա պետք է վերանայի այդ իմաստը: Ձևականորեն այդպես էլ անվանվում է՝ պետության ղեկավար, սակայն Սահմանադրության համաձայն՝ նա արդեն իսկ չունի նախագահական հանրապետությանը բնորոշ նախագահական լիազորություններ» :

Իվանիշվիլին չի բացառել, որ Վրաստանում կարող են անցկացվել վաղաժամ խորհրդարանական ընտրություններ՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ դեռ չի տեսնում նման անհրաժեշտություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031