Բաժիններ՝

Ինչ են պատմում Նոր Նորքում նռնակի պայթյունից տուժածի հարազատներն ու հարևանները. նոր մանրամասներ (տեսանյութ). armlur.am

Ինչպես   հայտնել էինք , որ այսօր ժամը 12.40-ին իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում արտակարգ դեպք է տեղի ունեցել: 52-ամյա Մելիք Գալստյանը բնակարանում նռնակ է պայթեցրել, ինչի հետևանքով նրա քենու 4-ամյա թոռը`Էլեն Դալլաքյանը, և կինը՝ 46-ամյա Անահիտ Խաչատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում տուժած երեխայի պապիկը հայտնեց, որ Անահիտ Խաչատրյանն իր թոռան դայակն է, և տանը եղել են Անահիտը և թոռը: Ավելի ուշ տուն է գնացել Անահիտի ամուսինը՝ Մելիք Գալստյանը, և հյուրասենյակում պայթեցրել նռնակը:

«Հարևանների հետ խոսեցի, ասում են աղմուկ, վիճաբանության ձայներ են լսել, բայց հիվանդանոց տեղափոխելիս էրեխու ձայնը չի լսվել: Բժիշկներն ասում են՝ կյանքին վտանգ չի սպառնում, բայց վիճակները ծանր է: Ո՞վ իմանա՝ ինչու այսպիսի բան պատահեց: Նախկինում սիրով են եղել, երկու տղա ունեն՝ բանակ գնացած եկած: Փորձանք էր էլի»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս