«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կրակոցները տեսագրվե՞լ են. արդարադատության նախարարը՝ սպանությունների մասին

«Վատ եմ գնահատում, իհարկե, շատ մտահոգիչ, ուրիշ պատասխան չունեմ»,- պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Հարցին, թե ինչի հետևանք է, որ օրը ցերեկով երեք մարդու են սպանում փողոցում, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ քննությունը պետք է դրա պատասխանը տա»:

Հովհաննես Մանուկյանն ասաց, որ դեպքը քրեակատարողական հիմնարկի տարածքում չի եղել՝ նշելով, որ կոնկրետ չի կարող պատասխանել՝ արդյոք այդ տարածքում տեսախցիկներ կա՞ն, թե՞ ոչ:

Նշենք, որ երեկ հնչած կրակոցների հետեւանքով մահացել է երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի, Ղազարյան Լևոն Միհրանի, Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով։
նմ,

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս