1. Տղամարդը միշտ 2 դոլար կվճարի մեկդոլարանոց ապրանքի համար, եթե այն նրան շատ պետք է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտաշես Նիկոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Տոկիոն պաշտպանում է ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթի ստորագրումը որպես քայլառաջ տարբեր հարցերի համակողմանի լուծման ճանապարհին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալներ նշանակելու մասին:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղի համայնքապետը ապօրինություն է թույլ տվել:
Հայաստանն ու Վրաստանն ունեն ջերմ հարաբերությունները կապիտալիզացնելու տրամադրվածություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է ստորագրել մի փաստաթուղթ, որով կբացառվի միմյանց դեմ գործողությունների կիրառումը:
Արցախի Հանրապետության դատախազությունը քրեական գործ է հարուցել հունիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ։
«Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» (ԺԻՈւ) ներկայացնող քրդական կազմավորումները Սիրիայի Մանբիջ քաղաքը կլքեն մինչեւ ամառվա վերջը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․մայիսի 30-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Կամոյի, Չալաբյան, Զորավար Վարդան, Անդրանիկի, Նարեկացի,…
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի Արաբական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների խզման անհրաժեշտ ընթացակարգեր է սկսել այն բանի կապակցությամբ, որ նա ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:
Կանադայում առնվազն 15 մարդ է տուժել Տորոնտոյից ոչ հեռու գտնվող Միսիսոգայի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, տեղեկացնում է BBC-ին:
Հայտնաբերվել է Կուբայում կործանված Boeing 737 ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի ցանկանում մեկնաբանել Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին քննարկումները` նշելով, որ դա քաղաքական հարց է:
Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները կհանգեցնեն իրանական շուկայից Եվրամիության ընկերությունների միայն մի մասի հեռանալուն:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը մայիսի 23-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:
85 տարեկան հասակում մայիսի 22-ին վախճանվել է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթը:
Միլանում Տոր մականվամբ շունը 1 մլն եվրոյի ժառանգություն է ստացել:
Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ հեռանալու է ակումբից այս ամռանը: Այս հայտարարությունից հետո Բուֆֆոնը հրաժեշտի նամակ է գրել:
Մայիսի 18-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ընկերական հանդիպման ժամը փոփոխության է ենթարկվել:
Եվրամիությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել առեւտրական արգելքների կրճատումը, բայց այն դեպքում, եթե Վաշինգտոնը Եվրոպան մշտական հիման վրա ազատի մետաղների մաքսերից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Վանաձոր» ՔԿՀ-ի 31-ամյա կալանավորն օրեր առաջ ինքնավնասում է կատարել՝ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սափրիչով վնասել է նախաբազուկը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 23-ին, ժամը 23:51-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` դեպի Հաղթանակի զբոսայգի տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանին:
«Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է։ Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով»։
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը հյուրընկալվելով «Նյուքասլ»-ին և պարտվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործներին» հաջողվեց առաջին խաղի հաշիվը բացել՝ 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը: Սակայն 29-րդ րոպեին «Նյուքասլ»-ի ֆուտբոլիստները վերականգնեցին հաշվի հավասարությունը՝ գոլը խփեց Պերեսը: Տան տարերին հաջողվեց նաև առաջ անցնել հաշվի մեջ՝ 63-րդ րոպեին «Նյուքասլ»-ի հաղթական գոլը խփեց Ռիչին: Հայաստան ֆուտբոլի ազգային […]
Ամերիկայի Միացյալ Նահանգներում 86 տարեկանում կարճատև հիվանդությունից իր բնակարանում մահացել է հայտնի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը:
Երևանի պետական համալսարանի լրատվական ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել` պարզաբանելով այսօր համալսարանում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող 120-130 հոգանոց խմբի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններն անց են կացվել սահմանափակ քաղաքական միջավայրում, գործող այնպիսի օրենքների պայմաններում, որտեղ սահմանափակվում են այն հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք անհրաժեշտ է իրական ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: