Բաժիններ՝

Մահացել է գրող Ֆիլիպ Ռոթը. The New York Times

85 տարեկան հասակում մայիսի 22-ին վախճանվել է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթը: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը:

Ինչպես նշում է հրատարակությունը, վերջին տարիներին Ռոթն ապրում էր Նյու Յորքի եւ Քոննեքթիքութի նահանգներում: Գրականագետի մահվան լուրը թերթին հաստատել է նրա ընկերուհին՝ Ջուդիթ Թուրմանը: Ռոթը գրել է 20-ից ավելի վեպեր, որոնց թվում են «Դավադրություն Ամերիկայի դեմ», «Սովորական մարդը» գործերը եւ ուրիշներ:

Գրողը Միջազգային Բուքերյան մրցանակի, Պուլիտցերյան մրցանակի դփնեկիր է «Ամերիկյան հովվերգություն» վեպի համար:

Նա նաեւ Ֆրանց Կաֆկայի գրական մրցանակի դափնեկիր է: Ռոթը ծնվել է 1933 թվականին Նյուարքում (Նյու Ջերսիի նահանգ) ներգաղթյալների ընտանիքում, որոնք ԱՄՆ էին եկել Գալիցիայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031