Օրինագծի ընդունման դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասություն ունեցող մարմինը հնարավորություն կունենա առևտրային կաշառք, կաշառք կամ ապօրինի վարձատրություն տվող անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծել հստակեցված չափանիշների հիման վրա. դա իր հերթին կնպաստի նշված իրավիճակներում գործուն զղջալու ինստիտուտի արդյունավետ կիրառությանը:
ԱՄՆ-ի վերջին տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացրել է 80.000 զինծառայող:
ԱԷՄԳ-ը պատասխանատու է իրանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման վերահսկողության համար:
Ժամը 09:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ, 60-ամյա Արարատ Դիլբարյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 025 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող Բաղրամյան 18 հասցեի դեղատան շենքի մուտքի աստիճաններին:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն օրերս բաժին են հրավիրել 42-ամյա մի կնոջ: Վերջինս հայտնել է, որ նախկին ընկերը` 1989 թ. ծնված Վիրաբ Ս.-ն, իրենց միջև եղած սեռական կապի մասին տեղեկությունն իր հարազատներին հայտնելու սպառնալիքով` 2013 թ. սեպտեմբերից մինչև ս/թ. հունվարն ընկած ժամանակահատվածում պարբերաբար իրենից պահանջել և ստացել է 250.000 դրամ և 80.000 դրամ արժողության ափսե լվանալու մեքենա:
«Ազատության» փոխանցմամբ՝ նա, մասնավորապես, ասել է, թե «Հայաստանն ի վերջո միացել է ՄՄ-ին, քանի որ միշտ էլ հայտարարել է, որ ուզում է անդամակցել Մաքսային միությանը, պարզապես նախկինում Հայաստանին Մաքսային միություն չէին հրավիրում՝ պատճառաբանելով, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Մաքսային միության մյուս անդամների հետ։
Չինաստան ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակության այցի շրջանակում այսօր Պեկինում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ:
Ավազակային հարձակում Վանաձորի կադաստրի նախկին պետի տան վրա. Երկու օր առաջ՝ մարտի 25-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Վանաձորի կադասատրի նախկին պետ Գերաս Անդրեասյանի ամառանոցի վրա:
Նա առաջարկեց ուսանողներին քոլեջներում հեռակա ուսուցման հնարավորություն ընձեռել՝ նշելով, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերաբերմունքից է կախված՝ ՀԱԿ-ը դե՞մ, թե՞ կողմ կքվեարկի օրինագծին:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը այսօր ԱԺ ամբիոնից այսօր անդրադարձավ խորհրդարանում իր հասցեին հնչած մեղադրանքներին: Մասնավորապես՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը Դ. Սարգսյանին հորդորել էր «չխառնվել մեծերի գործերին»:
Այսօր «Արմենիա Մաիրոթ» հյուրանոցում տեղի ունեցած Հանքարդյունաբերության և մետալուրգիայի (մետաղագործության) ոլորտի կոնֆերանսում բնապահպան ակտիվիստներին դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և նրանց հրավիրել կառավարություն` երկխոսության ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ:
Ամեն շաբաթ եւ կիրակի Քանաքեռում եւ Հույսի Ավանում տրամադրում ենք մեր համաքաղաքացիներին սնունդ: Սկսել ենք ծրագիրը 120 անձով, այսօր արդեն տրամադրում ենք 275 անձի:
Յանուկովիչի խոսքերով՝ ուկրաինական ԶԼՄ-ները վերջին օրերին իր մասին տարածել են ամեն տիպի անհեթեթություններ:
Կարծում եմ, դրանք անտեղի և անիմաստ շահարկումներ են, որովհետև Արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Դա եղել է այդ սգո մատյանի բացումից մեկ-երկու օր առաջ: Սգո մատյանի բացման կապակցությամբ արտգործնախարարությունը նոտա է ստացել Երևանում Ուկրաինայի դեսպանությունից, որը մուտքագրվել է փետրվարի 24-ին` սգո մատյանը մատյանի բացման հաջորդ օրը։
Այս մասին են վկայել Միջազգային հաշվարկների բանկի (BIS) տվյալները:
Մարտի 28-ին ՀՀ սահմանադրական դատարանը կսկսի Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հարցի քննությունը:
Մ-12 միջպետական ավտոճանապարհի 27 կմ-ի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 30 ՍՍ 236 և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 735 LS 62 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են ԼՂՀ Բերձոր քաղաքի բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները տեղում ստացել են առաջին բուժօգնություն:
Ներկա դրությամբ նրան տեղափոխում են Բաքու:
Հանրապետականները հայտարարել են, որ տվյալ միջոցն ԱՄՆ-ին այժմ անհրաժեշտ է ավելի, քան՝ երբևէ:
Արագաչափերից մեկը տեղադրված է Նոյեմբերյան քաղաքից մոտ 8 կմ հեռավորության վրա գտնվող Ջուջեւան գյուղի մուտքի մոտ, Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհին: Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը մեզ ասել է, որ ինքը կողմ է Ջուջեւանում արագաչափի տեղադրմանը, քանզի որոշ վարորդներ գյուղի տարածքում գերազանցում են բնակավայրում թույլատրված առավելագույն արագության` 60կիլոմետր/ժամի սահմանը:
ողոտայում ընթացող աշխատանքները քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության հերթական օրինակներից մեկն է: Այդ աշխատանքներն իրականացվում են ներդրումային ծրագրի շրջանակում, բացառապես գործընկեր մասնավոր ընկերության միջոցների հաշվին և համայնքային բյուջեից այդ նպատակով որևէ ծախս չի կատարվում:
ՀԿ խմբակցության պատգամավորներից ու պատգամավորուհիներից շատերը նոր բիզնես են հիմնել. իրենց ֆեյսբուքյան գրառումների ու ելույթների դեմ ընդդիմադիր ճամբարից հնչած պատասխանները պարզապես վաճառում են ՀՀ նախագահի նստավայրի կոնկրետ աշխատակիցների վրա։
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ:
Հանրապետության Նախագահը չի իջնում իր հասցեին հնչող զրպարտանքների ու անձնական վիրավորանքների համար օրենքով սահմանված պատասխանատվություն պահանջելուց, ու փառք Աստծո, դրա կարիքն էլ չունի, քանի որ բոլորս էլ հիշում ենք, թե պատերազմի տարիներին ով ինչ էր անում:
Ինչպես 2013թ., այս տարի ևս շարունակվելու են Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ինչպես հիմնանորոգման, այնպես էլ մասնակի նորոգման աշխատանքները:
Ժամը 09:40-ի սահմաններում Խուդյակով փողոցի թիվ 14 հասցեյի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Տիգրան Միհրանյանի վարած Mercedes մակնիշի 35 DS 760 համարանիշի, 42-ամյա Գուրգեն Վարդանյանի վարած Mercedes 09 UO 816 համարանիշի, 37-ամյա Լիլիանա Ճաղարյանի վարած Kia Rio մակնիշի 110 LV 61 համարանիշի և 28-ամյա Տարոն Խեչոյանի վարած Wolkswagen Golf մակնիշի 33 DO 219 համարանիշի ավտոմեքենաները:
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Տիմոշենկոն Խարկովի հիվանդանոցից դուրս գալիս դստեր հետ: ԻՏԱՌՏԱՍՍ-ի փոխացմամբ՝ նա հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը մայիսի 25-ին կայանալիք արտահերթ ընտրություններում:
Սա արդի ժամանակաշրջանի առաջին ցեղասպանությունն էր, որն իրականացվեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ»: Հայաստանի ներկայացուցիչը շարունակեց՝ պնդելով, որ «զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգնման համար»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ն. Զոհրաբանը անդրադարձավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, թե բացառվում է, որ Հայաստանում գնաճ լինի՝ նշելով. «Հարգարժան նախագահը, երեկ խոսեց այն անձանց մասին, ովքեր թյուր տեղեկատվություն են տարածում՝ ասելով, որ որոշակի ապրանքատեսակներ չեն թանկանալու: Ուզում եմ հիշեցնել, որ առաջինը նման հայտարարություն խորհրդարանում արել է կառավարության անդամ, Էկոնոմիայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ասելով, որ այո, մոտավորապես 600 անուն ապրանքատեսակ թանկանալու է և չի հերքել, որ դրանց մեջ լինելու են առաջին կենսաապահովման անհրաժեշտ ապրանքներ…»: