Բաժիններ՝

Աբեն ողջունել է Թրամփի և Կիմ Չեն Ընի համաձայնագիրը Սինգապուրի գագաթնաժողովում

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Տոկիոն պաշտպանում է ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթի ստորագրումը որպես քայլառաջ տարբեր հարցերի համակողմանի լուծման ճանապարհին։

«Այն փաստը, որ տեղի ունեցած ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովում Կորեայի աշխատանքային կուսակցության նախագահ Կիմ Չեն Ընը վերահաստատեց լիակատար միջուկազերծման ձգտումը փաստաթղթի ստորագրման տեսքով, քայլառաջ է տարբեր հարցերի համակողմանի լուծման ճանապարհին: Մենք պաշտպանում ենք դա»,-լրագրողներին ասել է Աբեն՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի գագաթնաժողովի արդյունքներով համատեղ փաստաթղթի ստորագրումը:

Նա նաեւ Թրամփին շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ ԱՄՆ-ի նախագահը Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների ընթացքում արծարծել է Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների կողմից Ճապոնիայի առեւանգված քաղաքացիների թեման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս