«Որոշողը քաղաքական ուժերն են». Տիգրան Մուկուչյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի ցանկանում մեկնաբանել Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին քննարկումները` նշելով, որ դա քաղաքական հարց է:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին քննարկումներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ այդ հարցը պետք է քննարկեն և որոշում ընդունեն քաղաքական ուժերը:
«Այստեղ որոշողը քաղաքական ուժերն են: Իրենք պետք է որոշեն, թե ինչպիսի ընտրակարգ են պատկերացնում կամ ինչ ընտրակարգ պետք է գործի Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց Մուկուչյանը:
Նա հրաժարվեց իր կարծիքը հայտնել ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ` ընդգծելով, որ ինքը հանդես է գալիս որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ և նախընտրում է իր կարծիքը չբարձրաձայնել: