Բաժիններ՝

Կանադայում առնվազն 15 մարդ է տուժել ռեստորանում ռումբի պայթեցումից

Կանադայում առնվազն 15 մարդ է տուժել Տորոնտոյից ոչ հեռու գտնվող Միսիսոգայի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, տեղեկացնում է BBC-ին: Ոստիկանությունը հայտնել է, որ երկու կասկածյալները, որոնք քողարկել էին իրենց դեմքերը, մտել են Bombay Bhel ռեստորան եւ գործի դրել ինքնաշեն պայթուցիկ սարք:

Հայտնի է, որ տուժածներից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նրանցից երեքը գտնվում են Տորոնտոյի փնասվածքաբանական կենտրոնում: Կասկածյալները փախել են պատահարի վայրից, առայժմ չի հաջողվել նրանց բռնել:

Դեռեւս ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Ոստիկանությունը Twitter-ում հրապարակել է տեսադիտարկման խցիկի նկարահանումը, որտեղ երեւում են երկու կասկածյալները՝ լայն բլուզներով ու գլխանոցով: Նրանցից մեկը, ամենայն հավանականությամբ, ձեռքին ռումբ ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս