
ԵՄ-ն պատրաստ է կրճատել ԱՄՆ-ի հետ առևտրի արգելքները՝ մաքսերից ազատման դեպքում. Մերկել

Եվրամիությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել առեւտրական արգելքների կրճատումը, բայց այն դեպքում, եթե Վաշինգտոնը Եվրոպան մշտական հիման վրա ազատի մետաղների մաքսերից: Մայիսի 17-ին Սոֆիայում այս մասին հայտարարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով ԵՄ – Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովում:
«ԱՄՆ-ի հետ առեւտրի վերաբերյալ մենք միասնական դիրքորոշում ունենք: Մենք ցանկանում են (տուրքադրվողների ցուցակից) բացառում ապահովել մշտական հիման վրա: Դրանից հետո մենք պատրաստ կլինենք խոսելու առեւտրի արգելքների փոխադարձ կրճատման մասին»,- ասել է նա:
2018 թվականի մարտին ԱՄՆ-ն մաքսեր սահմանեց պողպատի եւ ալյումինի ներմուծման համար՝ համապատասխանաբար 25 տոկոսով եւ 10 տոկոսով: Մինչեւ հունիսի 1-ը հետաձգում են ստացել Կանադան, Մեքսիկան եւ Եվրամիության երկրները: Մայիսին Սպիտակ տունը նաեւ հայտարարել է Արգենտինայի, Ավստրալիայի եւ Բրազիլիայի հետ համաձայնությունների հասնելու մասին, որոնց մանրամասները չեն հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: