Առանձին դաժանությամբ կնոջը հոգեկան և մարմնական տառապանքներ պատճառած ամուսինը կալանավայրում ինքնավնասում է կատարել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի 31-ամյա կալանավորն օրեր առաջ ինքնավնասում է կատարել՝ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սափրիչով վնասել է նախաբազուկը:
Ըստ կալանավորի հայտարարության՝ իրեն ապօրինի են պահում կալանքի տակ, այն էլ՝ մեկուսարանում, բացի այդ էլ կալանավորը գտնում է, որ իրեն ոչ թե մեկուսարանում պետք է պահեն, այլ՝ բժշկական հաստատություն տեղափոխեն:
Կայքին հաջողվել էպարզել, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև՝ 133-րդ հոդվածի 1-ին մասով:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:



