Բաժիններ՝

Հայտնաբերվել է Կուբայում կործանված Boeing 737-ի երկրորդ սև արկղը

Հայտնաբերվել է Կուբայում կործանված Boeing 737 ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը: Այդ մասին, մայիսի 24-ին Կուբայի հեռուստատեսության եթերում հայտնել է Քաղաքացիական ավիացիայի ինստիտուտի նախագահ Արմանդո Լոպեսը: «Մեզ հաջողվեց գտնել ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը»,- ասել է Լոպեսը, որը գլխավորում է ավիաաղետի հետաքննության կառավարական հանձնաժողովը:

Ընդսմին նա չի ճշտել, թե ինչ վիճակում է գտնվում թռիչքի պարամետրերը գրանցող ինքնագրիչը: Նա հայտարարել է, որ ավիաաղետի պատճառները պարզելու համար կպահանջվի մի քանի ամիս: Հետաքննությանը մասնակցում են ամերիկացի եւ մեքսիկացի մասնագետներ:

Անձնակազմի բանակցությունները գրանցող առաջին սեւ արկղը հայտնաբերվել էր ավիաաղետի հաջորդ օրը: Մայիսի 18-ին Boeing 737-200-ը, որը կատարում էր Հավանա – Օլգին չվերթը, մեկնումից շատ չանցած ընկել է Խոսե Մարտինի անվան օդանավակայանի եւ Հավանայի Սանտյագո դե լաս Վեգաս արվարձանի միջեւ:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 113 մարդ, ներառյալ անձնակազմի անդամները, 111 մարդ զոհվել է, երկու կին գտնվում է օրհասական վիճակում: Կուբայի իշխանությունները շարունակում են ավիաաղետից զոհվածների նույնականացման աշխատանքը, արդեն պարզվել է ողբերգության 111 զոհերից շուրջ 70-ի ինքնությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս