Բաժիններ՝

Քրդական կազմավորումները սիրիական Մանբիջը կլքեն մինչև ամառվա վերջը. Թուրքիայի ԱԳՆ

«Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» (ԺԻՈւ) ներկայացնող քրդական կազմավորումները Սիրիայի Մանբիջ քաղաքը կլքեն մինչեւ ամառվա վերջը: Այդ մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է A Haber հեռուստաալիքի եթերում:

«ԺԻՈւ-ն Մանբիջից կհեռանա մինչեւ ամառվա վերջը: Անցումային շրջանում տարածաշրջանը կկառավարեն թուրք-ամերիկյան ստորաբաժանումները: Այնուհետեւ քաղաքի նկատմամբ հսկողությունը կանցնի տեղի բնակչության ձեռքը»,-ասել է նա:

Այսօր ավելի վաղ Չավուշօղլուն նաեւ հայտարարել է, որ Մանբիջի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնության ձեռքբերման դեպքում այդ մոդելը կարող է կիրառվել Սիրիայի հյուսիսի այլ վայրերում: Նախարարի խոսքով՝ Մանբիջից ԺԻՈւ-ի դուրս գալու ամսաթիվը կորոշվի հունիսի 4-ին Վաշինգտոն կատարելիք իր այցի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031