«Եվ որովհետև այն խնդիրները, որոնք ենթադրում են լուծումներ, կառավարության աշխատանքների ծիրին մեջ են՝ կուտակայինը, գազի հետ կապված խնդիրը, ժողովրդի կենսամակարդակի հարցը, արտագաղթը և այլն… այս բոլորը վերաբերվում է կառավարության աշխատանքին։ Առավել ևս, որ սա խորհրդարանական գործընթաց է՝ վարչապետի նշանակումը մեծամասնության լիազորությունն է, դա խորհրդարանական լիազորություն է և մենք ուզում ենք այդ ծիրի մեջ մնալ։
Ընդամենը 2 օր առաջ ինձնից խնդրեցին ռենտգեն նկարները, իսկ երեկ քննիչը զանգահարեց՝ ասելով, որ առաջիկայում օր կասի, որպեսզի գնամ այդ կենտրոն, որտեղ համապատասխան մասնագետներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվելու իմ գործն ուսումնասիրելու համար:
Անցած օրերի ընթացքում ՀՀ և ԼՂՀ սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ են արձանագրվել հիմնականում ԼՂՀ հատվածում:
Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 01MN707 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պատնեշին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Փետրվարի 6-ին lurer.com Կայքը հրապարակել է հոդված «Սկանդալ հայկական դատաիրավական համակարգում. փաստաբանը դատավորին փորձել է պարտավորեցնել հայհոյանքով (ֆոտո. 16+)» տեղեկություն:
«Այնքան եմ ուրախացել, որ վերջապես կկանչեն քննության, կիմանանք ՝ ինչ է եղել»,- ասել է պարոն Հայրապետյանը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում եղբորը կորցրած եւ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտոնը բարձրացրել են։
Թեև գնաճի և միջին աշխատավարձի աճի հարաբերակցության բացասական միտումները Ազգային վիճակագրության ջանքերով անցած տարի դեկտեմբերին փոխվեցին, և ստացվեց, որ աշխատավարձն ավելի արագ է աճել, քան ապրանքների գները, այնուամենայնիվ տարիների կտրվածքով դիտարկելիս, աշխատավարձի աճը զգալիորեն զիջում է գնաճի տեմպերին:
Հանդիպման մասնակիցներին համատեղ աշխատանքի կոչ անելով՝ ոստիկանության պետն ընդգծել է, որ 2014 թվականը լինելու է բեկումնային տարի:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ կորեական chosun.com կայքը այսօր գրել էև, որ Կորեայի ծաղկող առողջապահական տուրիստական ինդուստրիան առաջին անգամ իր հարկի տակ ընդունել է այլ պետության ղեկավարի` Հայաստանի նախագահին, ով վերականգնողական բուժում է անցել:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կձևավորվեն օրենսդրական հիմքեր` օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով,
Գետը կնոջ մարմինը շուրջ 2 կմ քշել հեռացրել է տարածքից: Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի փրկարար ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արմեն Բարսեյանի գլխավորությամբ: Մեր թղթակիցը հայտնում է,որ կնոջ մարմինը հայտնաբերվել է և այժմ աշխատանքներ են այն տարվում գետից դուրս բերելու ուղղությամբ:
Նոյեմբերյանի զորամասի պահակատան տարածքում տեղի ունեցած այս միջադեպը, որի մասին երիտասարդը պնդում է, որ ոչինչ չի հիշում, բավական մեծ աղմուկ էր հանել։
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծ:
Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում 2014թ. հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա 927 կգ հերոինի տեղափոխմանկազմակերպիչներից` Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն (ծնված 1973թ.):
Երեք օր առաջ Գյումրիի մեր տունը, որտեղ ես գրանցված եմ, թալանել են ամբողջությամբ, ինչ հնարավոր է՝ տարել են։ Տարիների ընթացքում տատիկիս ու պապիկիս աշխատած ամբողջ ունեցվածքը տարել են՝ նկարներ, գորգեր, անգամ՝ սպասքը, ընդ որում՝ ոչ միայն տոնական, այլ նաև՝ առօրյա:
Հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1955 թ. ծնված, նախկինում դատված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել:
Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանի պետական համալսարանում Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն է ստեղծվում: Նոր կենտրոնը կսկսի գործել ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետում 2014 թվականի նոյեմբերից:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ծատուրյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, սակայն ոստիկանությունը պարզում է` արդյոք մահացածն ինքն է, թե` ոչ:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նոր ռեկտորը կընտրվի Կրթության եւ գիտության նախարարության կողմից նախապես հայտարարված բաց մրցույթի միջոցով։
Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց երիտասարդներին օգտագործելու համայն հայության հոգևոր կենտրոն այցելության այս առիթը` աղոթք բարձրացնելու Մայր Տաճարում և վերանորոգելու իրենց ուխտն Աստծո հետ, քայլելու Տիրոջ պատվիրանների համաձայն և իրենց եկեղեցասեր ու ազգանվեր կյանքով նպաստելու Հայրենիքի առաջընթացին ու ժողովրդի բարօր ապագայի կառուցմանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 9-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փող. 46, 48, 50, 52, 58, 60, 60/1, 62 համարների, Շերամի փող. 87-109 կենտ համարների, ինչպես նաև թիվ 113, 115 բազմաբնակարան շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ռոբերտ Գեյթսն իր հուշագրքում պատմել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հիասթափվել է Աֆղանստանում պատերազմի սեփական ռազմավարությունից:
Էրդողանը վստահություն է հայտնել, որ մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ԱԶԿ-ը տանելու է փառահեղ հաղթանակ:
2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.3% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի` 4.3-24.2% գնաճով: Ըստ Ազգային վիճակագրական ծառության տվյալների՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-24.2% գնաճ, իսկ 8-ում` 1.7-0.1% գնանկում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Վահան Հովհաննիսյանը նշանակվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին):
«Ես չեմ բացառում, որ այն անձինք, ովքեր կողմ էին արտահայտվում ՄՄ անդամակցությանը, կարող են իրենց կարծիքը փոխել: Նրանք, ովքեր պնդում էին, որ անվտանգության խնդիր ենք լուծում, հիմա հասկանում են, որ անվտանգությունը խախտվում է, ուստի ես չեմ բացառում, որ կարող են հրաժարվել իրենց կարծիքից»,- նկատեց Զարուհի Փոստանջյանը:
Վթարի ենթարկված ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը դեռ շարունակում է մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Հրազենային վնասվածք հասցնելուց հետո փորձել էր հատել պետական սահմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: