Բաժիններ՝

Վրաստանը խզում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները նրա կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման կապակցությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի Արաբական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների խզման անհրաժեշտ ընթացակարգեր է սկսել այն բանի կապակցությամբ, որ նա ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Այդ մասին ասված է հանրապետության ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է մայիսի 29-ին:

«Ռուսաստանի Դաշնության կողմից արված մեքենայությունների արդյունքում սիրիական ռեժիմը մայիսի 29-ին միջազգային նորմերն ու սկզբունքները խախտող որոշում է ընդունել՝ ճանաչելով վրացական տարածաշրջանների՝ Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի այսպես կոչված անկախությունը: Այդ գործողությամբ Ասադի ռեժիմը պաշտպանեց Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված ռազմական ագրեսիան»,-ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ միջազգային հանրակցությունը պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է անում միջազգային հանրակցությանը՝ հակազդել Սիրիայի գործողություններին:

Ավելի վաղ Աբխազիան եւ Հարավային Օսիան հայտարարել են Սիրիայի հետ փոխադարձ ճանաչման եւ դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս