Բաժիններ՝

«ԵՄ-ի ձեռնարկությունների միայն մի մասը կհետևի Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին». Մերկել

Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները կհանգեցնեն իրանական շուկայից Եվրամիության ընկերությունների միայն մի մասի հեռանալուն: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ Ժողովրդական ժողովների տանը կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

«Այդ պատժամիջոցների սահմանման արդյունքում եվրոպական ընկերությունների միայն մի մասը հարկադրված կլինի հեռանալ Իրանից: Միեւնույն ժամանակ, հնարավոր է, որ դեռ բազմաթիվ ձեռնարկություններ կգան այդ շուկա: «…»: Սակայն մենք համերաշխ ենք չինական կողմի հետ եւ կարծում ենք, որ Իրանի վերաբերյալ գոյություն ունեցող համաձայնագիրը պետք է պահպանվի»,-ընդգծել է նա:

Կանցլերն ընդգծել է, որ Բեռլինը մտադիր է կատարել Իրանի շուրջ նախորդ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել շատ պետությունների երկարատեւ դիվանագիտական ջանքերի շնորհիվ եւ կրում են կառուցողական բնույթ, քանի որ իրանական խնդրի կարգավորման մյուս տարբերակներն «ավելի անկայուն են»:

Անգելա Մերկելը Չինաստանում էգտնվում երկօրյա այցով, որի ընթացքում նա հանդիպում կունենա նաեւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ: Այդ ուղեւորության գլխավոր նպատակն առեւտրատնտեսական բնույթի, տարածաշրջանային եւ գլոբալ նշանակության մի քանի հանգուցային հարցերի քննարկումն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս