Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն բանակցություններ է վարում «Ռեալի» հետ` պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ

Պորտուգալացին կարող է ավարտել կարիերան Մադրիդում:

Ռոնալդուի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ լրանում է 2018թ. ամռանը: Ըստ El Confidencial-ի տեղեկության, պորտուգալացին արդեն բանակցություններ է վարում մինչև 2020թ. համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրիշտիանուն հնարավորություն է փնտրում ակումբից հեռանալու համար: Շաբաթվա սկզբին պորտուգալացին հանդիպել էր «ՊՍԺ»-ի ղեկավարների հետ, որը հանդիսանում է գլխավոր հավակնորդը ֆուտբոլիստի նկատմամբ:

Իսպանիայի առաջնության 33 հանդիպումներում Ռոնալդուն խփել է 31 գնդակ և կատարել է 11 գոլային փոխանցում:

Transfermarkt-ը 31-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 110 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս