Բաժիններ՝

Զիդանը դժգոհ է Բեյլի պահվածքից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հիմա էլ չի գոհացնում թիմի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի վարքը:

«Խետաֆեի» հետ խաղից հետո Բեյլը բողոքել է մկանային ցավերից և նշել է, որ չի կարողանա մասնակցել մարզմանը: Չնայած սրան, հաջորդ իսկ օրը Բեյլը մեկնել Պիրենեյան թերակղզի՝ մասնակցելու Open de España գոլֆի մրցաշարին: Այնտեղ Բեյլը ակտիվորեն մասնակցել է բոլոր խաղերին:

Զիդանին հատկապես բարկացրել է այն փաստը, որ Բեյլը հրաժարվել է խաղադաշտ դուրս գալ «Վիլյառեալի» հետ խաղում:

Իր հերթին Բեյլը նշել է, որ շատ է սիրում գոլֆ և կարիերայի ավարտից հետո կզբաղվի գոլֆով` պրոֆեսիոնալ մակարդակում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս