
«Չելսին», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են Սթոունզով

Չնայած ոչ լավագույն մարզավիճակին, Ջոն Սթոունզը նախկինի պես գտնվում է Եվրոպական խոշորագույն ակումբների հետաքրքրությունների շրջանակում: Ինչպես հաղորդում են The Telegraph-ը և The Guardian-ը, Պեպ Գվարդիոլան, Լուիս Էնրիկեն, Ժոզե Մոուրինիոն, Լուի Վան Գալը և Անտոնիո Կոնտեն հետաքրքրված են երիտասարդ պաշտպանի ծառայություններով և գտնում են, որ նա կարող է դառնալ Եվրոպայի լավագույն պաշտպաններից մեկը:
Տվյալ պահին Սթոունզի համար մրցավազքում առաջատարը «մանչեսթեր Սիթին» է, բայց «Չելսին» պատրաստ է կատարել հերթական առաջարկությունը:
Նախորդ ամռանը Սթոունզը մոտ էր «Չելսի» տեղափոխվելուն, նույնիսկ տեղափոխության հարցում էր ներկայացրել, բայց «Էվերթոնը» մերժեց բոլոր առաջարկությունները, որոնցից վերջինը կազմում էր 37 մլն ֆունտ:
Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ «Էվերթոնին» նորից կհաջողվի պահել Սթոունզին` հաշվի առնելով ակումբի արդյունքներն այս մրցաշրջանում: Ռոմելու Լուկակուն և Ռոս Բարկլին նույնպես կարող են հեռանալ «Էվերթոնից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը