Բաժիններ՝

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երկրորդ մրցաշարը:

Ապրիլի 22-ին մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: 59 կգ քաշային Ռոման Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 4:7 հաշվով պարտվեց իրանցի Համիդ Սուրյանին և լքեց պայքարը:

75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 0:7 հաշվով պարտվեց հունգարացի Պետեր Բաչիին: Վերջինս հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ջուլֆալակյանին շարունակելու գոտեմարտերը երրորդ տեղի և ուղեգրի համար: Հայ ըմբիշը վստահ հաղթանակներ տարավ սփոփիչ գոտեմարտերում և բրոնզե մեդալի համար կպայքարի ռումինացի մարզիկի հետ:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց հույն ըմբիշին, այնուհետև 6:4 հաշվով առավելության հասավ Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթեց ավստրիացի մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցեց Գերմանիան ներկայացնող Ռամսին Ազիզսիի հետ: Լարված և դժվարին գոտեմարտում հայ ըմբիշը 12:4 հաշվով հաղթեց և մտավ եզրափակիչ:

130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց հնդիկ մրցակիցն, այնուհետև պարտվեց Բելառուսը ներկայացնող Յոսեբ Չուգոշվիլիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս