«Չեմպիոնական մրցավազքում ոչինչ չփոխվեց». Զինեդին Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամփոփել է Իսպանիայի առաջնության «Վիլյառեալի» դեմ անցկացրած խաղի արդյունքները (3:0):
«Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպման վերջնամասում իրեն զգում էր ոչ լավագույն ձևով, բայց ես դեռ ոչինչ ասել չեմ կարող: Դա ավելի շուտ զգուշավորություն էր, այլ ոչ թե ինչ-որ լուրջ բան: Մենք անհրաժեշտ թեստերը կանցկացնենք, բայց ես հանգիստ եմ:
Մենք լավ խաղ անցկացրինք: Առաջին իսկ րոպեից մենք խաղում էին անհրաժեշտ մակարդակով, լավ պաշտպանվում էինք:
Չեմպիոնական մրցավազքում ոչինչ չի փոխվել. մենք դեռևս հետ ենք 1 միավորով: Բայց մենք կշարունակենք պայքարը, կաշխատենք, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր խաղում»,- ասել է Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը