Բաժիններ՝

Սուարեսի պոկերը հաղթանակ բերեց «Բարսելոնային» «Դեպորտիվոյի» նկատմամբ 8:0 հաշվով

Ապրիլի 20-ին Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Դեպորտիվոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»: Կատալոնական թիմը հասավ ջախջախիչ հաղթանակի 8:0 հաշվով, իսկ հարձակվող Լուիս Սուարեսը պոկեր ձևակերպեց: Եվս մեկական գնդակ իրենց հաշվին ձևակերպեցին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, հարձակվողներ Լեոնել Մեսսին և Նեյմարը, ինչպես նաև պաշտպան Մարկ Բարտրան:

Պրիմերայի լավագույն ռմբարկուների պայքարում Սուարեսը (30 գոլ) ընդհուպ մոտեցավ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով դարձել է 31 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս