«Ես հաղթել եմ ուժեղագույնին, դրա համար էլ չունեմ մոտիվացիա և կռվում եմ փողի համար». Թայսոն Ֆյուրի
Գերծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին պատմել է, թե ինչն է իրեն ստիպում շարունկել կարիերան:
«Ես արդեն ապահովել եմ ապագաս: Եթե ես նույնիսկ էլ ընդհանրապես չկռվեմ, ինձ պետք չի լինի աշխատել մինչև կյանքիս վերջը: Այնպես որ, ես ապահովել եմ թոռներիս և նրանց երեխաներին:
Ես արդեն հաղթել եմ ուժեղագույնին, դրա համար չունեմ մոտիվացիա: Ում էլ որ դնեն իմ առաջ, նա չունի այն, ինչ ես ուզում եմ: Ես կռվում եմ փողի համար. նրանք պատրաստվում են վճարել ինձ և ես կանեմ դա:
Հիմա ես կմարզվեմ մի քանի շաբաթ և եթե ինձ լավ զգամ, ապա կշարունակեմ: Եթե ոչ, կավարտեմ կարիերաս»,- ասել է Ֆյուրին:
Նշենք, որ Վլադիմիր Կլիչկո-Թայսոն Ֆյուրի ռևանշը տեղի կունենա հուլիսի 9-ին, Մանչեսթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը